Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը   փնտրում է փորձագետներ` որպես բիզնես վերլուծաբան իր թիմում ներգրավելու համար։

 

Հայտարարության պահանջներին համապատասխանող բոլոր ետաքրքրված անձինք կարող են մինչև նոյեմբերի 27-ը  (ներառյալ)  իրենց ինքնակենսագրությունը (CV)  ուղարկել ՝ [email protected] հասցեին՝ վերնագրի դաշտում  նշելով "Business analyst":

Համախմբման կոչ ՀՀ ողջ տարածքում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։  

Իրազեկում

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Առևտրի խթանման և որակյալ ենթակառուցվածքների» (ԱԽՈԵ), «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» Ծրագրի իրականացման շրջանակներում 28.09.2023 թվականին, ժամը 11։00-ին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի գրասենյակում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման հանդիպում՝ Ծրագրի մեկնարկի, նախատեսվող բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների և այլ մանրամասների ներկայացման նպատակով։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /15.09.2023/

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի նոր փուլ։

«Ուշացած Վարդավառ» ճամբար

ՁԻՀ «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության ներքո

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ)  կողմից իրականացվող «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության շրջանակում, օգոստոսի 20-ից 22-ը տեղի կունենա «Ուշացած Վարդավառ» խորագրով միջոցառումը և ճամբարը, որը կլինի «ԱԼԻՔ» նախաձեռնությանը միացած երիտասարդների առաջին հանդիպումը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաղափարների մրցույթ «Sensorial Xplorers»՝ պատկերացնելով մարդու զգայական ընկալումների ապագան


Հրավիրում ենք բոլոր նորարարների, արվեստագետների, գիտնականների և տեխնոլոգիաների սիրահարների ուշադրությունը․ «Sensorial Xplorers» մրցույթի մասնակցության հայտերն արդեն ընդունվում են:

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

«Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ԲՍԿՊ) վերաբերյալ հանրային խորհրդակցության։


Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Առևտրի խթանման և որակյալ ենթակառուցվածքների» (ԱԽՈԵ), «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» Ծրագրի իրականացման շրջանակում 11.07.2023թ-ին, ժամը 09։30-ին Նոր Նորք վարչական ղեկավարի նստավայրում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման հանդիպում՝ Ծրագրի մեկնարկի, նախատեսվող բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների և այլ մանրամասների ներկայացման նպատակով։

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՎԵՐ

Մեկնարկում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2023»-ի համար հայտերի ընդունումը՝ հրավիրելով ամբողջ աշխարհից համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտներին ներկայացնելու իրենց առաջարկները: 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Մասնակցի՛ր AI-Code battle-ին, ստեղծի՛ր հետաքրքիր նախագծեր արհեստական բանակությամբ աշխատող գործիքների միջոցով և ստացի՛ր դրամական պարգև։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում է նոր ձևաչափով մրցույթ, որը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ։

Միջազգային հայտերի ընդունման հայտարարություն
Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2023թ

 

Մեկնարկել է «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» ծրագրի միջազգային հայտերի ընդունումը:

Ծրագիրն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։

1  2  3  4  5  6  7  8  9     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ