Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 15-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Գաղափարների մրցույթ «Sensorial Xplorers»

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաղափարների մրցույթ «Sensorial Xplorers»՝ պատկերացնելով մարդու զգայական ընկալումների ապագան


 

Հրավիրում ենք բոլոր նորարարների, արվեստագետների, գիտնականների և տեխնոլոգիաների սիրահարների ուշադրությունը․ «Sensorial Xplorers» մրցույթի մասնակցության հայտերն արդեն ընդունվում են:

 

Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ սրվում են բոլոր զգայարանները՝ թույլ տալով տեսնել, լսել, շոշափել, համ և հոտ զգալ անհավանական խորությամբ և հստակությամբ:

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է բեկումնային նախագծերի մրցույթ՝ փնտրելով գաղափարներ, որոնք կընդգրկեն տեսողության, լսողության, հպման, համի և հոտի զգայությունների շրջանակը:

 

Հրավիրում ենք բոլոր ստեղծարարներին միանալու մեզ՝ բացահայտելու զգայական փորձառությունների ուժը և կերտելու նորարարությունների և հայտնագործությունների ուղին:

Արվեստի, գիտության և տեխնոլոգիական ոլորտների փորձագետներից ձևավորված մեր փորձառու գնահատողների խումբը  կգնահատի յուրաքանչյուր հայտ՝ հիմնվելով գաղափարների կրեատիվության, իրագործելիության, նորարարության և հնարավոր արդյունավետության վրա:

 

Ինչպե՞ս մասնակցել՝

  • Կազմեք Ձեր ստեղծագործական թիմը կամ դիմեք անհատապես,
  • Մշակեք Ձեր եզակի գաղափարը՝ կենտրոնանալով զգայարանների, հույզերի և տրամադրության փոփոխության ինտենսիվացման վրա,
  • Նախապատրաստեք Ձեր գաղափարի կամ նախատիպի կոնցեպտի առանձնահատկությունը ներկայացնող նյութ՝ նախընտրելի ձևաչափով (պրեզենտացիա, տեսանյութ, այլ),
  • Մինչև օգոստոսի 17-ը ներառյալ լրացրեք առցանց հայտաձևը։

Ծանուցում. Տեղեկացնում ենք, որ հայտաձևը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի հաշիվ։

 

 

«Sensorial Xplorers» մրցույթի ընթացակարգը.


Փուլ 1. Նախնական ընտրության փուլը հաղթահարած անհատները/թիմերը կհամագործակցեն տարբեր փորձագետների հետ՝ աշխատարանների միջոցով իրենց գաղափարները կատարելագործելու նպատակով:

 

Փուլ 2.  Ընտրված գաղափարները կյանքի կկոչվեն նորագույն AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բացահայտելու համար գաղափարների զգայական ազդեցության ներուժը։

 

Փուլ 3. Հաղթող նախագծերը, որոնք կներկայացնեն զգայական բացառիկ փորձառություններ, կպարգևատրվեն մրցանակային հետևյալ անվանակարգերում.

  • «Մտապատկերային տեսողական լուծումներ» ("Visionary Visuals")՝ այն գաղափարների համար, որոնք կառաջարկեն մարդու տրամադրության վրա ազդող տեսողական յուրահատուկ լուծումներ:
  • «Լավագույն բազմազգայական փորձառություն» ("Best Multi-Sensorial Experience")՝ այն գաղափարների համար, որոնք կհամատեղեն բազմաթիվ զգայարաններ՝ ապահովելով խորը և հուզական փորձառություններ։
  • «Ամենաեզակի զգայական փորձառություն» ("The most unique sensorial experience")՝ այն գաղափարների համար, որոնք խորը և եզակի ազդեցություն կունենան մարդկային հույզերի և զգացողությունների վրա:

Նշենք, որ «Sensorial Xplorers»-ի յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը 1,200,000 ՀՀ դրամ է (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)։

 

Բաց մի’ թողեք այս հնարավորությունը, դարձե՛ք «Sensorial Xplorers»-ի մի մասը՝ ձևավորելով մարդկային ընկալումների և փորձառությունների ապագան:

 

Եկե՛ք բացահայտենք մարդկային զգայարանների ուժն արվեստի, գիտության, տեխնոլոգիաների միջոցով: Միասին կհատենք հնարավորի սահմանները և կստեղծենք աննախադեպ զգայական փորձառություններ, որոնք կունենան համաշխարհային արձագանք:

 





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ