Ընթացիկ Նորություններ

Միասին՝ արցախահայության համար

Համախմբման կոչ ՀՀ ողջ տարածքում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։  

ԻՔ աքսելերատորի բնապահպանական քննարկում

Իրազեկում

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Առևտրի խթանման և որակյալ ենթակառուցվածքների» (ԱԽՈԵ), «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» Ծրագրի իրականացման շրջանակներում 28.09.2023 թվականին, ժամը 11։00-ին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի գրասենյակում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման հանդիպում՝ Ծրագրի մեկնարկի, նախատեսվող բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների և այլ մանրամասների ներկայացման նպատակով։

AI-Code battle

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

AI-Code battle

 

 

Մասնակցի՛ր AI-Code battle-ին, ստեղծի՛ր հետաքրքիր նախագծեր արհեստական բանակությամբ աշխատող գործիքների միջոցով և ստացի՛ր դրամական պարգև։


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում է նոր ձևաչափով մրցույթ, որը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ։

 

AI-Code battle-ը կազմակերպվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

 

Պատրա՞ստ ես միանալու պայքարին, ուրեմն՝ սկսեցինք։

 

 Ո՞վ կարող է մասնակցել AI-Code battle-ին

  • Դո՛ւ, եթե մասնակցել ես «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացված ցանկացած դասընթացի;
  • Դո՛ւ, եթե հանդիսանում ես թիմի անդամ, որտեղ ներգրավված է «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացված դասընթացի առնվազն մեկ մասնակից։

Ինչո՞ւ մասնակցել AI-Code battle-ին

  • ծանոթանալու արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքների և գործնականում սովորելու՝ ինչպես կիրառել դրանք տարբեր նախագծերում,
  • մշակելու հետաքրքիր նախագծեր ՏՏ-ի, գյուղատնտեսության, հյուրընկալության և այլ ոլորտներում
  • փորձելու ուժերդ՝ մրցելով մյուս մասնակիցների հետ;
  • ստանալու դրամական պարգև։

Ինչպե՞ս դիմել

  • Ըստ անհրաժեշտության՝ կազմի՛ր 2-4 հոգանոց թիմ կամ դիմիր որպես անհատ,
  • մտածի՛ր քեզ հետաքրքրող ցանկացած խնդրի վերաբերյալ նորարարական տեխնոլոգիական լուծում, որի իրականացման ժամանակ մեծապես կիրառելու ես արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ,
  • Մինչև հուլիսի 31-ը լրացրո՛ւ հայտաձևը https://forms.gle/WRFccFHW2DtzSi1BA;
  •  Եվ տրամադրվի՛ր առցանց պայքարին՝  քո (թիմի) գիտելիքները, երևակայությունը և արհեստական բանականությամբ աշխատող գործիքներն հմտորեն կիրառելու համար։

Ի՞նչ անել AI-Code battle-ին

  • մասնակցել առցանց աշխատարանի, ուսումնասիրել արհեստական բանականությամբ աշխատող մի քանի գործիքներ և սովորել՝ ինչպես կիրառել դրանք,
  • մինչ հուլիսի 31-ը մշակել նորարարական լուծումներ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների կիրառմամբ;
  • Օգոստոսի 2-ին առցանց ներկայացնել մշակված նախագիծը և պայքարել դրամական պարգևի համար։

Որո՞նք են անվանակարգերը և որքա՞ն է մրցանակային ֆոնդը

  • 500,000 ՀՀ դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագծի համար, 
  • 500,000 ՀՀ դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագծի համար, 
  • 500,000 ՀՀ դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագծի/մոդելի համար։

 

Նշում՝ մրցանակային գումարները ներառելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ