Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Նորություններ

22.12.2014

Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

22.12.2014

Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի համար դասընթացների կազմակերպում» /ՆԼՏԿ/ առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 

22.12.2014

Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ հիմնանորոգման ծրագրի ղեկավար» հանձնարարականի իրականացման համար հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:  

22.12.2014

Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) ղեկավար (մենեջեր)» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

22.12.2014

Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման ծրագրի ղեկավար» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

08.12.2014

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթ, որն իր մեջ ներառում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները ...

05.12.2014

1-ին տեղ զբաղեցրեց 3 թիմ՝ SoloLearn, Forkize և MAquaponics, որոնցից յուրաքանչյուրը ստացավ $7500 ԱՄՆ դոլար և 2800000 ՀՀ դրամ ֆինանսավորում: 2-րդ տեղ զբաղեցրած atDent և Ամպային տվյալների անվտանգություն թիմերը ...

04.12.2014

Դեկտեմբերի 4-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են ՁԻՀ-ը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը ...

03.12.2014

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:30-16:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի ‹‹Տիգրան Մեծ›› դահլիճում, տեղի կունենա ամենամյա STEP Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և CRDF Global-ը ...

25.11.2014

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Լոնդոնում ընթանում է unBound Digital 2014 միջազգային համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերությունները ...

<<    <   19  20  21  22  23  24  25  26  27  28  29     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ