Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
Մեկնարկում է ՏՏ ոլորտի նոր դրամաշնորհային ծրագիր

Մեկնարկում է ՏՏ ոլորտի նոր դրամաշնորհային ծրագիր


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթ, որն իր մեջ ներառում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները:


Մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը կստանան 85 տոկոս համաֆինանսավորում:


Մասնակցելու համար անհրաժեշտ է հայտներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՁԻՀ`[email protected] cc: [email protected] էլ. փոստերով մինչև 2014թ. դեկտեմբերի 26-ը: Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը կդիտարկվեն հաջորդ փուլում։


Հետաքրքրված հայտատուների համար ս.թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00 կկազմակերպվի «Կողմնորոշիչ սեմինար»՝ հայտերի կազմման և ներկայացման գործընթացը ներկայացնելու և բարձրացված հարցերին պատասխանելու համար: Սեմինարին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ, կամ նամակ ուղարկել [email protected] հասցեին:

 

Մրցույթի Գործառնական ձեռնարկը՝ ներառյալ հայտերի ներկայացման կարգը և Դիմումի ձևը կարող եք գտնել հետևյալ հղումով: Consolidated OM for IMG GMG VMG_AM

 

Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք [email protected] հասցեով կամ զանգահարեք +37410 219797 հեռախոսահամարով: 

 

Ծրագրի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Համաշխարհային բանկը: Մրցույթն իրականացվում է Համաշխարհային բանկի «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագիրը շրջանակում:




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ