Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

22.12.2014


«Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) ղեկավար (մենեջեր)» անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) ղեկավար (մենեջեր)»հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է` ապահովել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավարումը  և գործունեության համակարգումը, ներառյալ դասընթացները, տեխնիկական և ադմինիստրատիվ գործունեությունը: 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

•    Բարելավել mLab-ի ինքնաֆինանսավորման բիզնես մոդելը և նպատակները  սահմանող նախնական Բիզնես Պլանը,
•    Սահմանել և ապահովել անրհաժեշտ հասույթ/ֆինանսավորում mLab-ի Բիզնես Պլանի իրականացման` ֆիանասական և առաջխաղացման նպատակների իրագործման համար,
•    Վերահսկել mLab-ի գործունեությունը ըստ Բիզնես Պլանի` ապահովելով ռազմավարական և ֆինանսական նպաատկների իրականացում,
•    Կառուցել և ղեկավարել ռազմավարական հարաբերությունները տեխնոլոգիական և գիտական  համայնքների և պետական մարմինների գործընկերների միջև,
•    Հաստատել անհրաժեշտ հարաբերություններ գործընկերների հետ Հայաստանում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, 
•    Ապահովել mLab-ի պատշաճ ներկայացումը և ծառայությունների շուկա դուրս բերումը,
•    Ղեկավարել mLab-ի գործունեությունը, ներառյալ կենտրոնի անձնակազմի/խորհրդատուների ընտրություն, ֆինանսական և գործառնական համակարգում և վերահսկողություն,
•    Ղեկավարել mLab-ի կողմից մոբայլ ոլորտի գործարարներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերը, ներառյալ հնարավոր շահառու թիմերի/ընկերությունների ընտրությունը, ինչպես նաև աջակցություն տրամադրել ձեռնարկատերերին բիզնես և տեխնիկական խնդիրների լուծման հարցում,
•    Գնահատել մոբայլ ոլորտի գործարարների և mLab ECA-ի այլ շահառուների կարիքները` տրամադրված ծառայությունների նպատակահարմարությունը ապահովելու համար:    
•    Մշակել մոբայլ լուծումների ոլորտի զարգացման և ծրագրավորողների համայնքի մեծացման նպատակով կրթական հաստատությունների հետ համագործակցության ռազմավարություն,
•    Ստեղծել արդյունավետ և համա•ործակցային աշխատանքային միջավայր` արդյունավետ կառավարման և mLab-ի աշխատակիցների և հաճախորդների կողմից բարձրացված խնդիրների պատրաստակամ կերպով լուծման միջոցով  և այլն:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. փետրվարից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

•    Բարձրագույն կրթություն ճարտարագիտության և/կամ բիզնեսի կառավարման բնագավառում,
•    Բիզնեսի զարգացման և ռազմավարության մշակման զգալի փորձ (ավելի քան 3 տարի) խոշոր ՏՏ/ԲՏ ընկերություններում և/կամ բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի կառավարման հարուստ փորձ (ավելի քան 5 տարի) Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում,
•    Տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին բիզնեսի զարգացման ու կառավարման տարբեր հայեցակետերում աջակցություն ցուցաբերելու հարուստ փորձ,
•    Հայաստանի ՏՀՏ ոլորտի և ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումների գերազանց իմացություն,
•    Մոբայլ տեխնոլոգիաների իմացություն, 
•    Վերլուծական, կառավարման և բանակցային գերազանց հմտություններ,
•    Թիմային աշխատանքը կազմակերպելու և կառավարելու ունակություն,
•    Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
•    Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև 2015թ. հունվարի 16-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով` նշելով ծրագրի անվանումը և այն պաշտոնը, որին դիմում եք:

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

ՀՀ ֆինանսների նախարարության
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին
Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ
Հեռախոս. (037411) 910 581, 910 590
Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ