Ընթացիկ Նորություններ

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Նորություններ

12.02.2015

Փետրվարի 13-14, ժամը 10:00-17:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում կկայանա համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի ամփոփումը, որի ընթացքում գնահատող հանձնաժողովին իրենց ներդրումային ծրագրերը կներկայացնեն տեխնոլոգիական ոլորտի 31 ընկերություններ և թիմեր:

02.02.2015

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթ, որն իր մեջ ներառում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները:

29.01.2015

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհյուրընկալի «Այքոնէփս» ընկերություն համահիմնադիր և «Integrien» ընկերության հիմնադիր Ալ Եսայանին, ով ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների հետ կկիսվի ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձով և կներկայացնի ոլորտի գլոբալ զարգացման միտումների վերաբերյալ իր տեսակետն ու կանխատեսումները:

26.01.20115

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագիրն այս տարի աննախադեպ ակտիվ արձագանքի արժանացավ, և ավելի քան 30 թիմ մասնակցության հայտ ներկայացրեց այս նախաձեռնությանը:

15.01.2015

IBM Նորարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը, Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց`“IBM Վաթսոն` հիմունքներ և գործնական կիրառում” թեմայով: 

13.01.2015

Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի բարեկարգմանն ուղղված լրացուցիչ աշխատանքների ծրագրի ղեկավար» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

29.12.2014

Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) տեխնիկական ղեկավար (մենեջեր)» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

24.12.2014

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ «Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն» ծրագրի շրջանակում հայտարարում է C/C++ ծրագրավորման լեզվի և Լինուքս Օպերացիոն համակարգի խորացված մասնագիտական դասընթացներ: 

23.12.2014

Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար (մենեջեր)» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

22.12.2014

Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

<<    <   18  19  20  21  22  23  24  25  26  27  28     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ