Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Նորություններ

18.08.2016

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Նեյշնլ Ինսթրումենթսի կողմից կազմակերպված Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները հայտնի են:

08.08.2016

Օգոստոսի 11-ին Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղի կունենա Armenia StartUp Cup 2016 ազգային առաջնության բաց դռների օրը: Մասնակցելու համար շտապեք գրանցվել այս հղմամբ:  

13.07.2016

Հուլիսի 15-ին տեղի կունենա Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությունը: Աշխատանքները գնահատվելու են տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներից և ճարտարապետներից կազմված գնահատող հանձնաժողովի կողմից: 

29.06.2016

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող մի շարք գյուղերում անվճար անլար ինտերնետի տրամադրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

13.06.2016

Հունիսի 10-ին, Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկել է ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումը››, որն անցկացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:  

13.06.2016

Դեպի Ինժեներական քաղաքի հողատարածք երկրորդ այցելությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ երեքշաբթի, ժամը 17:00-ին: Հանդիպման վայրն է Բագրևանդի 5 հասցեն (ՀՀ ՊՆ շենքի մոտ):

06.06.2016

Հունիսի 6-ին կայացավ IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը:

06.06.2016

Հունիսի 4-ին կայացավ «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի հաղթող ճանաչվեցին և մրցանակներ ստացան 56 աշակերտներ, բացի այդ ևս 6 աշակերտներ ստացան խրախուսական մրցանակներ:

30.05.2016

Մայիսի 30-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Սիլիկոնյան հովտում անցկացվող ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումին››: Բանախոսները հայտարարեցին Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում կայանալիք ‹‹Հայաստան ՏՏ ֆորումի›› անցկացման մասին: 

24.05.2016

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում է այցելություն դեպի Ինժեներական քաղաքի հողատարածք: Այցելությունը կկայանա մայիսի 28-ին, ժամը 12:00-ին:

<<    <   10  11  12  13  14  15  16  17  18  19  20     >    >>


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ