Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 06․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Երկրորդ այցելություն դեպի Ինժեներական քաղաքի հողատարածք

13.06.2016

Երկրորդ այցելություն դեպի Ինժեներական քաղաքի հողատարածք



Դեպի Ինժեներական քաղաքի հողատարածք երկրորդ այցելությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ երեքշաբթի, ժամը 17:00-ին: Հանդիպման վայրն է Բագրևանդի 5 հասցեն (գտնվում է ՀՀ ՊՆ շենքից մոտ 200-300 մ. հեռավորության վրա):



Վայրի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 099-371-903 հեռախոսահամարով: 


Խնդրում ենք նախօրոք հաստատել Ձեր մասնակցությունը՝ էլեկտրոնային նամակ գրելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 10 21 97 97 հեռախոսահամարով: 


Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպությունը հայտարարել են Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ: Քաղաքը տեղակայվելու է  Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև գտնվող /Բագրևանդի փողոց/ 3.0 հա մակերեսով հողամասի վրա: Մրցույթի նպատակն է հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:


Մրցույթի մասին մանրամասներ կարող եք գտնել այս հղմամբ:






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ