Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Սիլիկոնյան հովտում կայացել է Հայաստան ՏՏ ֆորումը

13.06.2016


Սիլիկոնյան հովտում կայացել է Հայաստան ՏՏ ֆորումը


Հունիսի 10-ին, Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկել է ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումը››, որն անցկացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:  


Ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը: 
«Հայաստան. ՏՏ ֆորումի» ուշադրության կենտրոնում կլինեն հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները: 


Միջոցառման օրակարգում ներառված են եղել հետևյալ թեմաները.

  • Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները:
  • Նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ:
  • Մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում:
  • Կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:

«Հայաստան. ՏՏ ֆորումի» շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սինոփսիս ընկերություն և  ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանի ուղեցկությամբ ծանոթացել Սինոփսիսի գործունեությանը:


Հայաստանի պատվիրակությունն այցելել է նաև Intel և Nvidia համաշխարհային կազմակերպություններ, հանդիպում ունեցել Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ: 


Հիշեցնենք, որ «Հայաստան. ՏՏ ֆորումն» իրականացվել է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և «Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն էին` «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «ՊիկսԱրթ», «Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը:   




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ