Ընթացիկ Նորություններ

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2018

13.11.2018

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին:

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագիր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ),  Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի հետ համատեղ և PMI Science-ի օժանդակությամբ ձեռնարկում են աննախադեպ ծրագրի իրականցում։

 

2018-2019 ուս. տարվա համար հայտարարվում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագրի մեկնարկը, որին մասնակցելու համար կարող են հավակնել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի առաջին և երկրորդ կուրսի առկա մագիստրոսական կրթական ծրագրով ուսանող այն անձիք,  ում ՄՈԳ-ը կազմում է 80 և ավելի:

Նախաձեռնության նպատակն է պոլիտեխնիկական համալսարանում կրթել ինժեներների նոր սերունդ՝ ոլորտի աջակցությամբ մշակված կրթական ծրագրի շրջանակներում։

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որպես տարածաշրջանի խոշորագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկը մենք առաջարկում ենք խորհրդատվական ծառայություններ բիզնեսի զարգացման և ծրագրերի իրագործման բնագավառում: Մեր ծառայություններից օգտվում են ՀՀ կառավարությունը, ՏՏ ոլորտի տեղական և վերազգային ընկերությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ներդրումային գործակալություններն ու տեխնոլոգիական ոլորտի այլ ներկայացուցիչներ: 

 

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման թեմաներով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում:


Մենք համագործակցում ենք պետական և միջազգային կազմակերպությունների հետ ոլորտի զարգացման ռազմավարություններ մշակելու, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ձևավորման և ընդլայնման համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մենք օգնում ենք բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի վարկանիշը, այն դարձնել ճանաչելի համաշխարհային մակարդակով և ստեղծում ենք նախադրյալներ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման համար:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ