Ընթացիկ Նորություններ

Գործավար

Գործավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսի հաջողության կարևորագույն նախապայմանն է: Ժամանակի պահանջներին համընթաց քայլելու և աճող մրցակցությանը դիմակայելու համար ընկերությունները պետք է օգտվեն տեխնոլոգիական լուծումների առաջարկած առավելություններից, որոնք են գործընթացների կատարելագործումը, հավելյալ արժեքի ստացումը, ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն ու ծախսերի օպտիմալացումը:


Օգտագործելով համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների մեր ընդարձակ ցանցն ու տեխնոլոգիական նորարարություններին և ապրանքների նորույթներին առաջինը տեղեկանալու մեր հնարավորությունները, մենք օգնում ենք պետական և մասնավոր կազմակերպություններին՝ ներդնել տեխնոլոգիական լուծումները բիզնես գործընթացներում և կառավարման մեջ: Եթե Դուք պետական հաստատություն եք և աշխատում եք էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ կամ մասնավոր ընկերություն եք և փնտրում եք տեխնոլոգիական լուծումներ և էլեկտրոնային ծառայությունների մշակման հնարավորություններ, ուրեմն մենք կարող ենք դառնալ Ձեր գործընկերը, քանի որ ունենք համապատասխան փորձ և անհրաժեշտ նոու-հաու:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ