Ընթացիկ Նորություններ

ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ուսումնական, գիտական և տեխնոլոգիական ոլորտի մի շարք կառույցների ղեկավար ներկայացուցիչներ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Ազգային ժողովի նախագահին ուղղված համատեղ հայտարարությամբ՝ միջնորդելով աջակցել Հայաստանի գիտա-կրթական ոլորտում զարգացման ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնող վերազգային կազմակերպություններին։

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մենք տրամադրում ենք իրավական խորհրդատվություն գործարար հարաբերությունները կարգավորող օրենսդրության բոլոր ասպեկտների վերաբերյալ՝ սկսած կազմակերպության գրանցումից կամ իրավական կարգավիճակի փոփոխումից մինչև իրավական վեճերի ու փոխհարաբերությունների կարգավորումը պետական մարմինների, օրինակ՝ հարկային և մաքսային ծառայությունների հետ: Մեր իրավաբան-փորձագետները կօգնեն Ձեզ աշխատակիցների, մատակարարների և կապալառուների հետ պայմանագրային հարաբերությունների մասին խորհրդատվությամբ: Պատենտավորման և մտավոր սեփականության իրավունքների գրանցման, ինչպես նաև տեղական և միջազգային արտոնագրման գործընթացներում մենք կաջակցենք Ձեզ՝ ընդլայնելու Ձեր բիզնես գործունեությունը:


Արտասահմանյան ընկերությունները և ներդրողները կարող են հիմնվել մեր փորձի վրա համատեղ ձեռնարկությունների բացման և ընկերությունների ձեռքբերման բանակցություններում ընկերությունը ներկայացնելու, ներկայացուցիչների նշանակման, մասնաճյուղերի բացման, տեղական աշխատանքային թիմի, մատակարարների և կապալառուների հետ պայմանագրային հարաբերությունների կարգավորման հարցերում:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ