Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Տեխնիկական մասնագիտական դասընթացները, որոնք մեր կրթական ծրագրերի առանցքային մասն են կազմում, նախատեսված են ՏՏ մասնագիտությամբ տարբեր տարիքի և տարբեր առաջադիմության ուսանողների համար: Մատչելի դարձնելով միջազգային գիտելիքը և հրավիրելով լավագույն դասախոսների՝ մենք կազմակերպում ենք դասընթացներ տարբեր տեխնիկական թեմաներով, որոնք ընտրվում են ՏՀՏ ընկերությունների կարիքների գնահատման հիման վրա: 


Ուսումնական կենտրոնների մեր լայն ցանցում ընդգրկված են Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծուների և տեխնոլոգիաների կենտրոնը և այլն: Բոլոր կենտրոնները հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից լաբորատորիաներով և բավարարում են դասընթացների կազմակերպման բոլոր պահանջները: Մեր կողմից կազմակերպվող դասընթացները հայտնի են իրենց արդյունավետությամբ և ուսանողներին ընձեռում են աշխատանք գտնելու և մասնագիտական առաջընթաց ունենալու լայն հնարավորություններ:


Մեր տեխնիկական մասնագիտական դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջերում. 


http://www.eif.am/eng/projects/india-armenia-center-of-excellence-in-ict/

http://www.aitc.am/


http://www.eif.am/eng/projects/microsoft-innovation-center/

www.micarmenia.am

 

http://www.eif.am/arm/projects/ibm/

http://www.istc.am



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ