Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

Մենք ունենք տարբեր մրցույթների կազմակերպման մեծ փորձ, որոնք նպաստում են ստեղծագործական ու նորարարական մտքի զարգացմանը  և մասնակիցներին հնարավորություն են տալիս ստուգել իրենց գիտելիքներն ու կարողությունները: Միջազգային մրցույթների հայաստանյան փուլերը կազմակերպելիս մենք համագործակցում ենք համաշխարհային առաջատար ՏՏ ընկերությունների հետ:


Եթե ցանկանում եք գտնել լավագույն տաղանդով օժտված աշխատակիցներ կամ խրախուսել ստեղծագործական մտքի զարգացումն ու մրցակցության մեծացումը ՏՏ մասնագետների հաջորդ սերնդի շրջանում, ուրեմն մենք կօգնենք Ձեզ ձևավորել գաղափարներ, կազմակերպել ու անցկացնել մրցույթներ և նմանատիպ միջացառումներ՝ կոնկրետ նպատակներով, համապատասխան թիրախային խմբերի համար:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ