Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
Հայտնի են «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի հաղթողները

12.12.2016


Գաղափարից դեպի առաջին հաջողությունները` «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շնորհիվ


Դեկտեմբերի 11-ին, ISTC նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչն էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ): 


Միջոցառման նպատակն էր խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:


Կոնֆերանսի ընթացքում ժյուրիին ներկայացվեցին 20 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շրջանակում: Հաղթող ճանաչվեցին 5 թիմեր՝ 


Triple-E՝ լրացված, վիրտուալ կամ զուգակցված իրականության տեխնոլոգիան միտված է լրացնելու տեսողական մատուցվող նյութի անկատարությունը՝ հնարավորություն ընձեռելով տեխնոլոգիայից օգտվողներին իրական ժամանակում իրենց հեռախոսի միջոցով ստանալ հավեյլալ տեղեկատվություն հեռախոսի թվային ֆոտոխցիկի միջոցով դիտվող ցանկացած օբյեկտի վրա՝ նկարի, տեսահոլովակի, եռաչափ օբյեկտի կամ ձայնային պարունակության տեսքով: 


Social Bridge-ը մի ունիկալ հարթակ է, որը կապում է սոցիալական ցանցերում բովանդակություն գեներացնող օգտատերերին և այն կազմակերպություններին, որոնք արժեքավոր ինֆորմացիայի փնտրտուքների մեջ են, իրենց բիզնեսը բարելավելու համար։ Այս հարթակը թույլ է տալիս Facebook-ի օգտատերերին իրենց գրառումների ու հրապարակումների միջոցով գումար աշխատել:


Varkatu.am՝ հարթակը նախատեսված է բիզնեսի և ներդերողների միջև կապ հաստատելու համար: Այն առաջարկում է նոր լուծումներ օնլայն banking-ի ոլորտում, որը կտարբերվի ավանդական բանկային համակարգից և ավելի կհեշտացնի վարկատուների ու վարկառուների կապը: 

 

Appress-ն օգնում է մարդկանց հարմարավետ ձևով կարդալու ընտրված երկրի լրատվամիջոցների լուրերը: Այն ընձեռում է հոդվածն ամբողջությամբ թարգմանելու հնարավորություն:


Loyal Club-ը հնարավորություն է տալիս ընկերություններին իմանալ իրենց հիմնական/վերջնական սպառողին:


Թիմերից յուրաքնաչյուրը ստացավ 2,.800.000 ՀՀ դրամ մրցանակ՝ նորարար գաղափարներն իրականություն դարձնելու համար:


Մրցույթի ժյուրին բաղկացած էր ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի փորձագետներից: Ժյուրիի կազմում էին Քրոսսպրինգ ինկուբատորի հիմնադիր Մորիս Բեքանդ Վերուին, «Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը և Ի-Վի Քոնսալթինգի խորհրդատու Վալերիա Արզանգուլյանը:


Այս տարի մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 80-ից ավել թիմեր: 




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ