20.06.2013
Հիշեցնում ենք, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում կիրականացվեն հետևյալ դասընթացները` ...
19.06.2013
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՏՏ ոլորտի ուսանողներին և շրջանավարտներին: Միայն այս ամառ Դուք հնարավորություն ունեք մասնակցելու C# ԱՆՎՃԱՐ դասընթացի ...
|
|||||||
Ի՞նչ է ՁԻՀ-ը
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:
Մեր գործունեությունն ընդգրկում է ոլորտի զարգացման յուրաքանչյուր բնագավառ՝ կառավարության ծրագրերի իրականացում, մասնակցություն ՏՀՏ ոլորտում իրավական, գործարար և կրթական բարեփոխումների գործընթացին, անհատական ծառայությունների մատուցում սկսնակ ընկերություններին: Մենք մատուցում ենք բիզնեսի զարգացման և խորհրդատվական ծառայություններ Հայաստանի կառավարությանը, տեղական և վերազգային տեխնոլոգիական ընկերություններին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին և ներդրումային ընկերություններին: Հիմնադրամը ծառայում է որպես հաղորդակցման խաչմերուկ ոլորտում գործող բոլոր կառույցների, պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և կառավարության գործակալությունների, խոշոր վերազգային կազմակերպությունների և փոքր սկսնակ ընկերությունների համար, համախմբելով և համատեղելով նրանց բոլորի ջանքերը մեկ գլխավոր նպատակի՝ ՏՀՏ գերազանցության հասնելու համար:
Մեր նպատակներն են.
Տե՛ս նաև.
|
|||||||
|
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Ռեսուրսներ | Նորություններ | Հայտարարություններ | Կապ |
|||||||