Ընթացիկ Նորություններ

Միասին՝ արցախահայության համար

Համախմբման կոչ ՀՀ ողջ տարածքում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։  

ԻՔ աքսելերատորի բնապահպանական քննարկում

Իրազեկում

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Առևտրի խթանման և որակյալ ենթակառուցվածքների» (ԱԽՈԵ), «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» Ծրագրի իրականացման շրջանակներում 28.09.2023 թվականին, ժամը 11։00-ին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի գրասենյակում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման հանդիպում՝ Ծրագրի մեկնարկի, նախատեսվող բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների և այլ մանրամասների ներկայացման նպատակով։

Ինչու՞ ՁԻՀ

Որպես տեխնոլոգիական ինկուբատոր և խորհրդատվական կազմակերպություն ՁԻՀ-ն իրականացնում է բազմաբնույթ գործառույթներ: Ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր մշակելու և իրականացնելու հարուստ փորձի հետ մեկտեղ մենք առաջարկում ենք բիզնեսի ինկուբացիա, առաջխաղացում և խորհրդատվություն՝ ծառայությունների հազվադեպ համադրություն, ինչի շնորհիվ ՁԻՀ-ն արժեքավոր գործընկեր է թե՛ պետական, և թե՛ մասնավոր հատվածների ներկայացուցիչների համար:


Պետական կառույցներ և միջազգային կազմակերպություններ
Պետական և մասնավոր հատվածների համագործակցությանն ուղղված համապետական ծրագրերի մշակման և իրականացման մեր հարուստ փորձի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևոր գործընկերների մեր լայն ցանցի շնորհիվ մենք կարող ենք դառնալ արժեքավոր գործընկեր պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների համար: Մենք ունենք ՏՀՏ ոլորտի բարեփոխումների, տեխնոպարկերի և բիզնես ինկուբատորների հիմնադրման և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման մեծ փորձ: Մեր կարևորագույն առավելություններից մեկն այն է, որ խորապես պատկերացնում ենք անցումային տնտեսության առանձնահատկություններն ու զարգացման մոդելները, և առաջարկում ենք համագործակցության առավելագույնս շահավետ պայմաններ: 

 

Տե՛ս նաև. 

Հայաստանում ներդրումներ նախատեսող ընկերություններ
Մենք կարևորում ենք երկարատև հարաբերությունների հաստատումը տեղական ու արտերկրյա այն կազմակերպությունների ու անհատների հետ, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարել կամ համագործակցային հարաբերություններ ստեղծել հայաստանյան ՏՀՏ ընկերությունների հետ: Մենք աշխատում ենք Հայաստանի բազմաթիվ տեխնոլոգիական ընկերությունների հետ և կարող ենք հանդիսանալ գլխավոր կապօղակ արդյունավետ համագործակցություն սկսելու համար: Միասին մենք կարող ենք ուսումնասիրել շուկան, բացահայտել առկա լավագույն հնարավորությունները և հանդիպել համապատասխան կողմերին՝ Ձեր ծրագրերի հաջող իրականացման համար:

 

Տե՛ս նաև. 
 

Հայաստանյան ընկերություններ
Մենք ստեղծել ենք իրավական, ֆինանսական, կառավարման և մարքեթինգի գծով փորձառու մասնագետներից կազմված մի թիմ, որը տեղական ընկերություններին տրամադրում է ժամանակի պահանջներին համապատասխան խորհրդատվություն: Մենք օգնում ենք ընկերություններին գտնելու գործընկերներ և ներդրողներ ողջ աշխարհում: Վենչուրային ֆոնդերի, ՏՀՏ միությունների և վերազգային ձեռնարկությունների մեր միջազգային ցանցի միջոցով մենք կստեղծենք հնարավորություն՝ օգտվելու նորարարության զարգացման խթանիչներից: Մենք կօգնենք բացահայտել տաղանդավոր երիտասարդ կադրեր, ինչպես նաև վերապատրաստել Ձեր տեխնոլոգիական և կառավարման մասնագետներին: Ձեր ընկերության մրցունակությունն ու արդյունավետությունը  մեր գործունեության առանցքային մասն է կազմում:

 

Տե՛ս նաև. 


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ