Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
WICASTR-ը ստացել է 500,000 ԱՄՆ դոլարի ներդրում Գրանատուս Վենչուրսից

01.10.2014

 

WICASTR ընկերությունը ստացել է 500,000 ԱՄՆ դոլարի ներդրում Գրանատուս Վենչուրսից

 

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած ArmTech-2014 համաժողովի շրջանակներում Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունը` «Գրանատուս Վենչուրսը», պայմանագիր է ստորագրել WiCastr ընկերությունների հետ:

 

Wicastr ընկերությունը Գրանատուս Վենչուրսի կողմից կստանա 500,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և ակսելերացիոն աջակցություն: 2013 թվականին ստեղծված Wicastr (Վայքասթր) հայ-անգլիական ընկերությունը ամպային տեխնոլոգիաների հիման վրա թվային բովանդակության առաքման հարթակ է, որը հնարավոր է դարձնում օգտատերերին ներգրավելու և վաճառքներն ավելացնելու նպատակով ապահովել յուրօրինակ, հիպերլոկալ և անլար շփում:

 

«Wicastr-ի միջոցով մարդիկ կարող են սկսել շփումը միմյանց և իրենց շրջապատի հետ սեփական բջջային սարքավորումների միջոցով», - ասաց ընկերության համահիմնադիր Արմին Սաիդին: Wicastr-ը պլանավորում է օգտագործել ֆինանսավորումը հարթակի կատարելագործման և մարքեթինգի իրականացման նպատակներով:

«Wicastr-ը նորարար ընկերություն է, որը բիզնեսի կողմից պատրաստված համապատասխան բովանդակությունը հասցնում է թիրախային օգտատիրոջը», -ասաց Երվանդ Սարգսյանը՝ Գրանատուս Վենչուրսի գործընկերը: «Մենք տպավորված ենք Wicastr-ի բացառիկ թիմով և հուսով ենք, որ կկարողանանք այն ուժեղացնել հայ մասնագետների ներգրավմամբ»:

 

ԱրմԹեք համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն էին Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Ագնիան, Դիջիթըլ Փոմըգրանեթ և Ֆայնբերգ ընկերությունները: 




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ