Հայտարարություն
Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման
Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։ Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։
Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին հաջողությամբ դիմելու գործընթացում։