Ընթացիկ Նորություններ

Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնում ու առաջխաղացում

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է  գործող և հեռանկարային կին ձեռներեցներին մասնակցելու  «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրին: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքը՝ զարգացնելով նրանց գործարար կարողությունները և բիզնես ցանցերի հասանելիությունը:

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հերթական մրցույթը։

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

Մենք ունենք տարբեր մրցույթների կազմակերպման մեծ փորձ, որոնք նպաստում են ստեղծագործական ու նորարարական մտքի զարգացմանը  և մասնակիցներին հնարավորություն են տալիս ստուգել իրենց գիտելիքներն ու կարողությունները: Միջազգային մրցույթների հայաստանյան փուլերը կազմակերպելիս մենք համագործակցում ենք համաշխարհային առաջատար ՏՏ ընկերությունների հետ:


Եթե ցանկանում եք գտնել լավագույն տաղանդով օժտված աշխատակիցներ կամ խրախուսել ստեղծագործական մտքի զարգացումն ու մրցակցության մեծացումը ՏՏ մասնագետների հաջորդ սերնդի շրջանում, ուրեմն մենք կօգնենք Ձեզ ձևավորել գաղափարներ, կազմակերպել ու անցկացնել մրցույթներ և նմանատիպ միջացառումներ՝ կոնկրետ նպատակներով, համապատասխան թիրախային խմբերի համար:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ | Կապ