Ընթացիկ Նորություններ

ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ուսումնական, գիտական և տեխնոլոգիական ոլորտի մի շարք կառույցների ղեկավար ներկայացուցիչներ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Ազգային ժողովի նախագահին ուղղված համատեղ հայտարարությամբ՝ միջնորդելով աջակցել Հայաստանի գիտա-կրթական ոլորտում զարգացման ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնող վերազգային կազմակերպություններին։

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ՁԻՀ-ն ունի տարբեր նշանակության տարածքների, այդ թվում՝ տեխնոպարկերի, բարձրագույն կրթական հաստատությունների, ուսումնական և գիտական լաբորատորիաների, գիտահետազոտական կենտրոնների և այլ հաստատությունների նախագծման և կառուցապատման աշխատանքների պատվիրման ու վերահսկման մեծ փորձ: Շենքի նախագծումը և շխնարարական աշխատանքների պլանավորումը լավագույնս իրականացնելու համար մենք սերտորեն համագործակցում ենք տարբեր նախագծային ինստիտուտների հետ, խստորեն վերահսկում ենք շինարարության ընթացքը, որպեսզի աշխատանքները կատարվեն շինարարական նորմերի և մասնագրերի լիովին համապատասխանությամբ:



Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ