Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Մրցույթի մասին

Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությունը (WSA) առաջին անգամ կազմակերպվել է  2003թ.-ին Զալցբուրգում, որպես ՄԱԿ-ի Տեղեկատվական Հասարակության  Համաշխարհային Գագաթնաժողովի (WSIS) մի մաս: Այն համաշխարհային նախաձեռնություն է, որի նպատակն է ընտրել և խթանել աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակությունը և նորարարական ՏՀՏ ծրագրերն ու աշխատանքները: Ավելի քան 160 երկիր արդեն ներգրավված են այս համաշխարհային մրցույթում:

 

Հայաստանում էլ. բովանդակության ազգային մրցույթը իրականցվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից: Մրցույթի նպատակն է` բացահայտել Հայաստանի էլ. բովանդակության ոլորտում  զարգացումներն ու նվաճումները և հնարավորություն ընձեռել ներկայացնել դրանք միջազգային հանրությանը:

Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվում յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ ցուցանիշներով (ամենաբարձր միավորներ հավաքած) լավագույն աշխատանքները: Հաղթողները ստանում են միջազգային մրցույթին (WSA) մասնակցելու ուղեգրեր, որի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Շրի Լանկայում:

 

էլ. բովանդակության ազգային մրցույթից հետո, մասնակից երկրների փորձագետներից, կազմված միջազգային ժյուրին Տալլինում (Էստոնիա) կգնահատի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված աշխատանքները և կընտրի դրանցից լավագույն 40-ը: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 5 աշխատանք: Այդ աշխատանքների ներկայացուցիչները հոկտեմբերի 23-25, 2013թ. կհրավիրվեն Շրի Լանկա՝ մասնակցելու Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությանը (WSA) համաշխարհային կոնգրեսում և պայքարելու գլխավոր մրցանակի համար:


Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրենց հայտերը հետևյալ հղումով՝


Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 17-ը:


Ժյուրիի աշխատանքները

 
Ժյուրիի կազմն ընտրվում է մրցանակաբաշխության աշխատանքներին մասնակցող փորձագետների խմբից, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առավել փորձառու մասնագետներից, Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների ու բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներից: 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ