Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 06․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ճարտարագիտական ծառայությունների ոլորտի այս հետազոտությունն իրականացվել է ոլորտի ներկայիս վիճակը գնահատելու, զարգացման հեռանկարները վերլուծելու և զարգացման ռազմավարություն մշակելու նպատակով:


Հետազոտությունը ներկայացնում է նաև ոլորտի սահմանումը, Հայաստանի ճարտարագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների ղեկավարների հարցումները և նրանց կարծիքների ամփոփումը, ոլորտի ընդհանուր վերլուծությունը, ինչպես նաև Հայաստանում ոլորտի զարգացման ներուժը: Որպես հետազոտության ամփոփում ներկայացված է ճարտարագիտական ծառայությունների ոլորտի զարգացման ռազմավարությունը:


Ստորև ներկայացված է Հայաստանի Ճարտարագիտական նախագծման ոլորտի հետազոտությունը ներբեռնելու համար.

 

2010: Հայերեն(rar ; pdf)


2010: Անգլերեն(rar ; pdf)



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ