Ընթացիկ Նորություններ

Միասին՝ արցախահայության համար

Համախմբման կոչ ՀՀ ողջ տարածքում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։  

ԻՔ աքսելերատորի բնապահպանական քննարկում

Իրազեկում

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Առևտրի խթանման և որակյալ ենթակառուցվածքների» (ԱԽՈԵ), «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» Ծրագրի իրականացման շրջանակներում 28.09.2023 թվականին, ժամը 11։00-ին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի գրասենյակում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման հանդիպում՝ Ծրագրի մեկնարկի, նախատեսվող բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների և այլ մանրամասների ներկայացման նպատակով։

Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում /2/

 

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթ /2/

 

 

Սիրով հայտարարում ենք «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի նոր փուլի մեկնարկը, որի նպատակն է աջակցել հայաստանյան այն թիմերին և ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում հեղափոխություն առաջացնող նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:

 

Տեխնոլոգիական լուծումները պետք է առնչվեն այնպիսի ոչ-տեխնոլոգիական ուղղությունների, ինչպիսիք են՝

  • Կայունությունը և այլընտրանքային էներգիան,
  • Դիզայնը և ստեղծարարությունը,
  • Մշակումը և արտադրությունը,
  • Գիտությունն ու կրթությունը,
  • Գյուղատնտեսությունն ու համայնքային զարգացումը,
  • Առողջապահությունն ու հոգեբանությունը,
  • Զբոսաշրջությունը և հյուրընկալությունը,
  • և այլն։

 

Մասնակից թիմերը հնարավորություն կունենան աշխատելու փորձառու մենթորների հետ և ներկայացնելու իրենց գաղափարները հատուկ Bootcamp-ի ընթացքում:

 

Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։

 

Ընտրված թիմերը կստանան շուրջ 1.440.000 ՀՀ դրամի չափով մրցանակ (ներառյալ հարկերը, տուրքերը և/կամ այլ պարտադիր վճարները):

 

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ. դեկտեմբերի 2-ը, ժամը 23:59 (Երևանի ժամանակով)՝ լրացնելով հետևյալ հայտաձևը։

 

Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն։

 

Նշում՝ Տեղեկացնում ենք, որ հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google հաշիվ:

 


 

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվի նախնական առցանց տեղեկատվական հանդիպում նոյեմբերի 26-ին ժամը 17։00-ին` մանրամասն տեղեկատվություն և աջակցություն տրամադրելու նպատակով: Գրանցման համար խնդրում ենք անցնել այստեղ։

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արթուր Փոքրիկյան

Հեռ. +374 11 219797; էլ. հասցե [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ