Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

 


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։  

 

Հիմնական գործառույթներն են՝ 

  • Աջակցել տնօրենին ռազմավարական նախագծերի և նախաձեռնությունների մշակման և իրականացման գործընթացում; 
  • Համակարգել ՁԻՀ-ի բազմաբնույթ ծրագրի ժամանակացույցերն ու արդյունքները՝ ապահովելով բոլոր ներգրավված և/կամ շահագրգիռ կողմերի տեղեկացվածությունն ու վերջնաժամկետների պահպանումը;
  • Իրականացնել հետազոտություններ և վերլուծություններ;
  • Անհրաժեշտության դեպքում՝ պատրաստել տեղեկանքներ, հաշվետվություններ, գործարար ներկայացումներ (presentations) և/կամ այլ նյութեր;
  • Համակարգել թիմում փորձնակների (interns) հետ աշխատանքը;
  • Անհրաժեշտության դեպքում՝ կառավարել տնօրենի կողմից առաջադրված հատուկ նախագծերը;
  • Ըստ անհրաժեշտության՝ տնօրենին ներկայացնել ՁԻՀ-ի ներքին գործընթացների բարեփոխումների և/կամ ի հայտ եկած խնդիրների հաղթահարման առաջարկներ։ 

 

Անհրաժեշտ հմտություններն ու փորձառությունը՝ 

  • Բակալավրի աստիճան համապատասխան ոլորտում (բիզնեսի կառավարում, նախագծերի կառավարում, հաղորդակցություն և/կամ հարակից); 
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում;
  • Հաղորդակցման, կազմակերպական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ; 
  • Խորը վերլուծական և խնդիրներ լուծելու կարողություններ; 
  • Ինչպես անկախ, այնպես էլ թիմում աշխատելու ունակություններ;
  • Հայերենի և անգլերենի թե՛ բանավոր և թե՛ գրավոր գերազանց իմացություն;
  • Microsoft Office փաթեթի լիարժեք տիրապետում;
  • Նախագծերի կառավարման գործիքների տիրապետումը կդիտվի որպես առավելություն։ 

Վերը նշված պահանջներին համապատասխանող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև ապրիլի 3-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող մոտիվացիոն նամակը [email protected] հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Strategic assistant and projects coordinator»: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ