Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ STEP Վենչուրային կոնֆերանսը

13.10.2015


Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի Վենչուրային կոնֆերանսը


Հոկտեմբերի 12-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի ընթացքում «Գաղափարից դեպի շուկա» մրցույթին դիմած 90 նախագծերից ընտրված 26 ներդրումային ծրագրերից Scycryptor, Movie Trip, InstaJob, Tree Scale, Localz թիմերը հաղթեցին: 


Հաղթող թիմերը կստանան 6,000 ԱՄՆ դոլար մրցանակ CRDF Global-ից և 2,800,000 ՀՀ դրամ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Մրցույթը Գիտության և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվում է արդեն 9-րդ անգամ և նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար:  


«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի կազմակերպիչներն են  Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամը՝ CRDF Global կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ): Ծրագրի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացմանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ