Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 06․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Ներդրումային պատրաստվածության ծրագիր կանանց համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ, հրավիրում է հետաքրքրված կին ձեռներեցներին մասնակցելու  «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրին:

  

Ծրագիրը նպատակ ունի խթանել ձեռներեց կանանց ներդրումային պատրաստվածությունը, աջակցել կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին (թիմերին)` բարձրացնել ներդրումային գրավչությունը և պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև հստակ քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման ուղղությամբ։ 

 

Ծրագիրը բաղկացած է ինտենսիվ անհատական և խմբային մենթորությունից, քոուչինգից և ուսուցումից՝ ուղղված ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը ներառելու է նաև հստակ քայլեր պոտենցիալ ներդրողների հետ կապ ստեղծելու և ներդրումային գործընթաց սկսելու ուղղությամբ։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։ 

 

Ծրագիրն իրականացվում է Երևանում` Ինժեներական քաղաքում, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում։ 

 

Ծրագրին կարող են դիմել․

Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններ (թիմեր) ինչպես նաև հիմնական բաժնետերերի ցանկում կին բաժնետեր և/կամ կին գլխավոր տնօրեն ունեցող ընկերություններ (թիմեր), որոնք՝

 ● ցանկանում են ներգրավել ներդրումներ իրենց ընկերության զարգացման և ընդլայնման նպատակով;

 ● ցանկանում են բարձրացնել իրենց ընկերության ներդրումային գրավչությունը;

 ● ունեն զարգացման հեռանկարներ ունեցող բիզնես գործունեություն։

 

Թիմերով մասնակցության դեպքում ծրագրի ընթացքում ընկերության գրանցումը պարտադիր է։

 

Ընտրված դիմորդները կբաժանվեն 2 խմբի՝ ըստ գործարար ծրագրի հասունության և ներդրումային գրավչության մակարդակի ՝

1-ին խմբի մասնակիցների համար նախատեսվում է՝ խորը, անհատական մենթորության ծրագիր, որի արդյունքում ընկերությունը կունենա պատրաստի ներդրումային մշակված ծրագիր և պրակտիկ աշխատանք այդ ծրագրով ներդրումների ներգրավման ուղղությամբ։ 

2-րդ խմբի մասնակիցները կանցնեն խմբային մենթորության ծրագիր և թրեյնինգներ, որի արդյունքում մասնակիցները կստանան կիրառական գիտելիքներ ներդրումային գրավչության մակարդակի բարձրացման և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։

 

Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն բիզնես և ներդրումային գրավչության բարձրացման աշխատաժողովներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով և մենթորների հետ հանդիպումներով, ինչպես նաև հանդիպումներ հեռանկարային ներդրողների հետ։

 

«Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրը իրագործվում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։

 

 

Հիշեցում՝

Ծրագիրը չի ենթադրում ուղիղ դրամական աջակցություն:  Ծրագրի մասնակիցները կզարգացնեն իրենց բիզնեսի ներդրումային հնարավորությունները և ձեռք կբերեն ներդրումային գրավչության հմտութուններ։

 

 

Ծրագրին կարող եք դիմել այստեղ, մինչև սույն թվականի հունվարի 31 -ըժամը 23:59։

 


Հարցերի դեպքում կարող եք` գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել՝ 055135558 հեռախոսահամարով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ