Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Նոր դասընթաց` IBM Վաթսոն` հիմունքներ և գործնական կիրառում թեմայով

15.01.2015


Նոր դասընթաց` IBM Վաթսոն` հիմունքներ և գործնական կիրառում թեմայով


IBM Նորարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը, Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց`“IBM Վաթսոն` հիմունքներ և գործնական կիրառում” թեմայով: Դասընթացը մեկնարկելու է 2015թ. հունվարի 26-ից, շաբաթը երկու անգամ, երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 14:00-16:00: Դասընթացի ընդհանուր տևողությունը 30 ժամ է:  

 

Դասընթացը կվարի Սլավոնական համալսարանի դոցենտ և մաթեմատիկոս պրն Վաչագան Վագրադյանը: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: 


Դասընթացի հիմնական նպատակներն են՝

  • Մասնակիցներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, IBM Watson ծրագրով առավել արդյունավետ աշխատելու համար
  • Անցնել Թյուրինգի թեստը:
  • Ստեղծել դպրոցում շախմատ սովորող երեխաների համար օգտակար գործիք՝ դիդակտիկ նյութ, որը հնարավորություն կտա գտնել ցանկացած շախմատային հասկացության օրինակներ լավագույն գրոսմայստերների խաղերից:  
  • Օգտակար գործիք ստեղծել գրոսմայստերների և այլ բարձրակարգ շախմատիստների համար մրցամարտերին նախապատրաստվելիս հակառակորդների խաղավոճի առանձնահատկություններն առավել լավ ուսումնասիրելու համար, 
  • Շախմատին վերաբերվող ցանկացած հարցին լրիվ և համակողմանի պատասխան ստանալու հնարավորություն ստեղծել:
  • Փորձ և հմտություններ կուտակել արհեստական բանականության խնդիրների լուծման ասպարեզում և դրանք կիրառել այլ ոլորտներում նմանատիպ խնդիրների լուծման համար:

Դասընթացը բաղկացած է.

  • Շախմատային հասկացությունների մոդելավորում ոչհստակ բազմությունների և լինգվիստիկ փոփոխականների կիրառմամբ:
  • Շախմատային պարտիաների տվյալների ոչհստակ բազայի ստեղծում, որտեղ հայցը հնարավոր կլինի ներկայացնել ոչհստակ ձևակերպմամբ:
  • Առաջին կարգային շախմատիստի ուժով խաղացող ծրագրի ստեղծում:
  • Շախմատային թեմաներով զրուցող «չատ-բոտ»-ի ստեղծում:
  • Watson ծրագրի ուսուցում:


Դասընթացը նախատեսված է ծրագրավորման և մաթեմատիկայի մասնագետների համար: Դասընթացը անցկացվելու է հայերեն լեզվով: Դասընթացը անվճար է: Լավագույն ուսանողներին հրավիրելու են մասնակցելու դասընթացի հիման վրա պլանավորված ծրագրում:  


Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը` մինչև հունվարի 23, 2015թ.: Խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են: 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ +374 91 509223, 010 219730  հեռախոսահամարներով կամ ուղարկեք նամակ [email protected] էլ. հասցեով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ