Ընթացիկ Նորություններ

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

Դասընթաց՝ IBM-ի կողմից մշակված BladeCenter համակարգերի վերաբերյալ

13.10.2014

 

Դասընթաց՝ IBM-ի կողմից մշակված BladeCenter համակարգերի վերաբերյալ

 

Հոկտեմբերի 21-ին, 23-ին և 25-ին կկայանա ուսումնական դասընթաց ‹‹BladeCenter համակարգերի տեղակայում և ադմինիստրավորում›› թեմայով: Դասընթացի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթացնելու IBM BladeCenter համակարգերի հիմնադրույթներին ու օգտագործմանը, կկարողանան ադմինիստրավորել, պլանավորել և արագ արձագանքել խնդիրների դեպքում:


Դասընթացի ընթացքում կներկայացվեն համակարգի առավելությունները (իդելական հիմք տվյալների մշակման համար, մոդուլային ընդլայնություններ, ունիվերսալություն, բարձր արտադրողականություն և այլն), IBM ցանցային փոխանջատիչները, Blade Server կառուցվածքը  և այլ թեմաներ:

 

Ուսումնական դասընթացը նախատեսված է ՏՏ ճարտարապետների, ինժեներների, համակարգի ադմինիստրատորների, սպասարկման կենտրոնների մասնագետների, տեխնիկական բուհերի ուսանողների և շրջանավարտների համար: Այն կանցկացվի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, կտևի 6 ժամ (3 դաս, 2 ժամ տևողությամբ) և կարժենա 10.000 ՀՀ դրամ:

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ էլ. նամակ գրելով [email protected] հասցեին  կամ զանգահարելով 010 219730 կամ 091 509223 հեռախոսահամարներին: 

 

Տեղեկացնենք նաև, որ ուսումնական դասընթացի կազմակերպիչն է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրմանը՝ Հայաստանում Նորարարական լուծուների և տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակներում: Կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիական լուծումների տրամադրմանը: Կենտրոնի նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, կրթական համատեքստում հզորացնել իրենց հետազոտությունների ներուժը և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ