Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են

11.11.2014

 

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են

 

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը, որն այս տարի ուներ մասնակիցների աննախադեպ քանակ: Մրցույթի մասնակիցների թիվը շուրջ 250 էր, որից 40% ՀՀ մարզերից էին՝ Գյումրիից, Վանաձորից և Իջևանից:

 

Առաջին տեղը զբաղեցրեց Հ# թիմը Երևանից՝ արժանանալով Lenovo Yoga նոութբուքի: Հ# թիմը ներկայացրեց նոր հայաֆիկացված ծրագրավորման լեզու դպրոցականների համար, որը թույլ կտա կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ծրագրավորման պրակտիկ գիտելիքներ։

 

Երկրորդ տեղը գրավեց ու արժանացավ iPAD-ի Գյումրիի Walking Tour App-ը: Թիմը ներկայացրեց մոբայլ հավելված, որը նախատեսված է զբոսաշրջիկների համար և հնարավորություն է ընձեռում տեղեկություն ստանալ ոչ ավանդական տուրիստական քաղաքների և փոքր ավանների վերաբերյալ։

Nokia Lumia սմարթֆոնի արժանացավ Վանաձորի Paradox թիմը՝  զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:  Նրանց նախագիծը ներկայացնում է էլեկտրական շղթաների սիմուլացիայի համար ստեղծված նոր ծրագրային լուծում։

 

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը կազմակերպել էին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնը՝  Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացչության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ:

 

Հեքըթոն[ՅԱՆ]-ի  նպատակն էր կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ  թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում մշակեցին և ժյուրիին ներկայացրեցին իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):

 

Այս անգամ մրցույթը Երևանից տեղափոխվել էր Գյումրի և  նպատակ ուներ  խրախուսել Գյումրի քաղաքի, ինչպես նաև այլ քաղաքների ու մարզերի ակտիվ երիտասարդներին և ծրագրավորողներին մասնակցել մրցույթին և կյանքի կոչել իրենց գաղափարները:

 

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 –ը մաս է կազմում “Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով” ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ