Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Հեքըթոն 2015 մրցույթը ուշադրություն է դարձնում սոցիալական ներառման թեմային

10.12.2015

 

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը հատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ներառման թեմային 


«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի ավանդական անվանակարգերին այս տարի ավելացել է մեկ հատուկ անվանակարգ։ Մրցույթի գլխավոր աջակիցներ Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սահմանել են հատուկ մրցանակ 400,000 ՀՀ դրամի չափով (առանց հարկերի) այն լավագույն թիմի համար, ով կմշակի սոցիալական ներառում (social inclusion) պարունակող նորարար լուծում ցանկացած ոլորտում՝ առողջապահության  բարելավումից  մինչև օդում արտանետումների նվազեցում կամ աշխատատեղերի ստեղծում։  


Մրցույթի կազմակերպիչները այս տարի ստացել են աննախադեպ թվով հայտադիմումներ։ Մրցույթին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 70-ից ավելի թիմեր՝ ընդհանուր 260 մասնակիցներ Երևանից, Գյումրուց, Վանաձորից և այլ քաղաքներից։  «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից` Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների և ggTaxi-ի աջակցությամբ։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ