Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ԳՏԿ բիզնեսի զարգացման խորհրդատու

13.11.2013

Հայտարարություն 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու” հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ԳՏԿ-ի կողմից առաջարկվող բիզնեսի զարգացման ծառայությունների բարձր արդյունավետությունը աջակցելու տեղական ընկերություններին ու ձեռնարկատերերին կենտրոնի կողմից տեխնոլոգիական օժանդակման, ինկուբացիայի և բիզնեսի զարգացման ծառայություններին մատուցմանը և Գյումրիում սկսնակ ընկերությունների էկոհամակարգի ստեղծմանն աջակցելու համար:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • օժանդակում սկսնակ տեխնոլոգիական թիմերի ձևավորմանը ԳՏԿ-ի դասընթացների մասնակիցներից ու այլ մասնագետներից,
  • ՏՀՏ և/կամ ճարտարագիտական լուծումների բացահայտում, որոնք կարող են կիրառվել Շիրակի մարզի տարբեր  ոլորտներում,
  • բիզնեսի զարգացման (ներառյալ կառավարման, մարքեթինգի, ներդրումների ներգրավման և այլ թեմաներով) խորհրդատվության և մենթորային ծառայությունների տրամադրում ձեռնարկատերերին ու սկսնակ թիմերին,
  • մենթորային ծառայությունների տրամադրում ԳՏԿ-ի սկսնակ թիմերին ու նորաստեղծ ընկերություններին,
  • բանակցությունների վարում արտասահմանյան և երևանյան ընկերությունների հետ Գյումրիում մասնաճյուղեր բացելու վերաբերյալ,
  • աջակցություն ԳՏԿ-ի ղեկավարին դրամական միջոցների հավաքագրման գործում,
  • ԳՏԿ-ի ղեկավարի և ՁԻՀ-ի տնօրենի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ ու պատասխանատվությունների ստանձնում:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. հունվարից` մեկ տարվա ընթացքումª հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Մագիստրոսական կամ ավելի բարձր աստիճանի կրթություն,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի կառավարման կամ խորհրդատվության ոլորտում,
  • Հայաստանի ՏՀՏ և ԲՏ ոլորտների իմացություն,
  • Ծրագրերի և թիմի աշխատանքի կառավարման աշխատանքային փորձ,
  • Ներկայացման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Աշխատանքային փորձ երիտասարդների, ՏՏ ոլորտի ՓՄՁ-ների, սկսնակ ընկերությունների և կառավարության ներկայացուցիչների հետ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
  • MS Office ծրագրի (Excel, Word, PowerPoint, Outlook) խորը իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն”

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ