Ընթացիկ Նորություններ

Բիզնես վերլուծաբան - փորձագետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը   փնտրում է փորձագետներ` որպես բիզնես վերլուծաբան իր թիմում ներգրավելու համար։

 

Հայտարարության պահանջներին համապատասխանող բոլոր ետաքրքրված անձինք կարող են մինչև նոյեմբերի 27-ը  (ներառյալ)  իրենց ինքնակենսագրությունը (CV)  ուղարկել ՝ [email protected] հասցեին՝ վերնագրի դաշտում  նշելով "Business analyst":

Բիզնես վերլուծաբան - փորձնակներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը   փնտրում է փորձնակներ՝ վճարովի հիմունքներով բիզնես վերլությունների թիմում  ներգրավելու համար։ Միանալով մեր թիմին, դուք կմասնակցեք համապարփակ բիզնես քեյսերի ստեղծմանը,  որոնք կնկարագրեն  կազմակերպությանում  ծրագրեր  նախաձեռնելու հիմնավորումը:

«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհների մրցույթ

15.08.2012

Շտապեք գրանցվել STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհների մրցույթին -վերջնական հայտերը պետք է ներկայացվեն ԱՅՍՕՐ - 2012թ. օգոստոսի 15-ը, ժամը 18:00-ը (EST) էլեկտրոնային եղանակով:
 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ). ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global)  և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր հետաքրքրված կողմերին հրավիրում է մասնակցելու STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհների մրցույթին:
 
Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաները բացահայտումը և զարգացումը Հայաստանում:
Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը: Ծրագրերի առավելագույն ժամկետը 12 ամիս է: Հատկացվող գումարը կազմում է մինչև 15,000 ԱՄՆ դոլար:
 
Վերջնական հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2012թ. օգոստոսի 15-ը, ժամը 18:00-ը (EST) էլեկտրոնային եղանակով:
 
Մրցույթի մանրամասն Հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և Դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կարող եք նեռրբեռնել ՁԻՀ-ի վեբ կայքից՝ www.eif-it.com կամ ստանալ էլ.փոստով՝ համապատասխան նամակ ուղարկելով [email protected] հասցեով:

 

STEP-Grant-Competition-Announcement-final-ARM.docx

STEP-Grant-Competition-Announcement-final-ENG.docx

 

STEP-Grant-Competition-Application-Form-final-ARM.docx

STEP-Application-Form-final-ENG.doc




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ