Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթ

10․04․2015

Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթ 



Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, որոնք պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին՝

  • Էներգաարդյունավետություն
  • Վերականգնվող էներգիա
  • Թափոններից էներգիայի ստացում
  • Ջրային ռեսուրսներ

Հավաքագրված բոլոր գաղափարները կգնահատվեն հատուկ հանձնաժողովի կողմից. ընտրված լավագույն 25 գաղափարների հեղինակները կշարունակեն մրցույթը մասնակցելով`

  • 3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց 
  • Թեմատիկ դասընթացների շարք (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում)
  • Մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանք 
  • Բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածում
  • Բիզնես մոդելների նախնական ներկայացում և հանձնաժողովի կողմից գնահատում

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ 

Հոկտեմբերի 9-10-ին մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open – ի կոմից կազմակերպվող ամենամյա բիզնես ֆորումին: Այս տարի ծրագիրը  նաև խրախուսական 2,000 ԱՄՆ դոլար պարգևներ կտրամադրի կին մասնակիցներին:

Ինչպես դիմել մրցույթին

Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով: Լրացված հայտը ուղարկեք հետևյալ էլ-հասցեին` [email protected] unido.org: Այլ մանրամասների համար զանգահարեք՝ 099 10 20 83; 077 00 83 14: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը:


Մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար գլոբալ ինովացիոն ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը և ոլորտի նորարարությունները խթանող քաղաքականության ստեղծմանը:ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերներն են՝ էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարությունները:   

 

Ծրագրի ազգային գործընկերն են՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), Փոքր և միջին ձեռնարկատիրության զագացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ):      

Ծրագրի գլոբալ գործընկերն է՝ Cleantech Open-ը` ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ