Ընթացիկ Նորություններ

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Բիզնես վերլուծաբան - փորձնակներ

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը   փնտրում է փորձնակներ՝ վճարովի հիմունքներով բիզնես վերլությունների թիմում  ներգրավելու համար։ Միանալով մեր թիմին, դուք կմասնակցեք համապարփակ բիզնես քեյսերի ստեղծմանը,  որոնք կնկարագրեն  կազմակերպությանում  ծրագրեր  նախաձեռնելու հիմնավորումը:

 

 

Հիմնական պարտականությունները

1Հետազոտություն և տվյալների հավաքագրոմ

  • Ծրագրին  վերաբերող համապատասխան տվյալների և տեղեկատվության հավաքագրում և ամփոփում:
  • Մարքեթինգային հետազոտությունների , ֆինանսական վերլուծությունների  իրականացում։

2. Տվյալների վերլուծություն

  • Վերլուծել տվյալները 'պլանավորվող ծրագրի հետ կապված հնարավոր օգուտները, ռիսկերը և ծախսերը գնահատելու համար:

3. Բիզնես քեյսի մշակում

  • Մշակել ծրագրի  հիմնավորման համապարփակ փաստաթուղթ, որը կներառի  ծրագրի  ամփոփագիրը, նպատակները, հիմնական արդյունքները:

 

Որակավորումներ

  • Բակալավրի աստիճան կամ ավարտական կուրսերի ուսանող բիզնեսի, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում;
  • Վերլուծական, հետազոտական և տվյալների հավաքագրման հմտություններ;
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
  • Microsoft Office փաթեթի տիրապետում

 

 

Պահանջվող թեկնածուի մակարդակ ՝ Կրտսեր

 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր հետաքրքրված  անձինք  կարող են մինչև նոյեմբերի 27-ը (ներառյալ)  իրենց ինքնակենսագրությունը (CV)  ուղարկել ՝ [email protected] հասցեին՝ վերնագրի դաշտում  նշելով "Business analyst-Internship":




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ