Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Գործավար

 

Գործավար

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

 

Գործավարի հիմնական գործառույթներն են՝ աջակցել հաղորդակցական նյութերի պատրաստման և պաշտոնական փաստաթղթերի թարգմանության գործընթացում, իրականացնել կազմակերպչական աշխատանքներ, համակարգել և մշակել փաստաթղթերը։

 

Գերազանց բանավոր և գրավոր հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր է։

 

Եթե դուք փորձառու անձնավորություն եք, ստեղծարար մտքի թռիչքով, ապա միացեք մեր թիմին` ուղարկելով ձեր ինքնակենսագրականը մեր էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]` նամակի վերնագրում նշելով «Գործավար»:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ