Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում գործում է Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, իր դռներն է բացել Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ

12.03.2018

 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

 


Մանրամասնարին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։

 

Հայտեր նրեկայացման վերջնաժամկետը 2018թ-ի ապրիլի 3-ն է, Երևանի ժամանակով ժ․23։59:  

 

Հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը․ https://goo.gl/forms/tNqrtDpSRS7mArM13

 

Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրման նպատակով շահագրգիռ բոլոր մասնակիցների համար կկազմակերպվեն ծանուցողական հանդիպումներ:

 

 


Դրամաշնորհային մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 219797 հեռախոսահամարով: 


ԶԼՄ-ների կողմից հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցման պատասխանատու Նունե Քոչինյանին. [email protected] էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 269986 հեռախոսահամարով: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ