Ընթացիկ Նորություններ

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Ճարտարապետական նախագծերի ծառայություն - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում, փնտրում է որակավորված ճարտարապետական նախագծերի ծառայություն մատուցող կազմակերպությունների՝ հաբի նախագծա-նախահաշվային փաթեթի և 3D մոդելի մշակման նպատակով: 

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (թարմացված)

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

 

Ոլորտներ 

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիրը թիրախավորում է հետևյալ ոլորտներում գիտահետազոտական նախագծեր իրականացնող թիմերին․

 

  • Կիրառական մաթեմատիկա
  • Կիրառական ֆիզիկա
  • Էլեկտրոնիկա, Էլեկտրատեխնիկա, Էլեկտրոնային կառավարման համակարգեր
  • Տվյալների հավաքագրում, Տվյալների կառավարում
  • Սիմուլյացիա և մոդելավորում, Բազմաֆիզիկայի մոդելավորում, Ալգորիթմներ
  • Չափման տեխնոլոգիաներ, տվիչներ
  • Վերլուծական քիմիա
  • Կենսաբժշկություն, Թունաբանություն
  • Նյութագիտություն
  • Աէրոզոլային գիտություն
  • Առարկաների ինտերնետ (IoT)

 

Ովքեր կարող են դիմել
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է․

  • Լինել ՀՀ-ում գործող  հետազոտական հաստատության կամ համալսարանի թիմ (2-5 անդամ՝ ներառյալ թիմի ղեկավարը),
  • Առաջարկել հետազոտական աշխատանք, որը վերաբերում է վերը նշված ոլորտներին:

Ֆինանսավորում

Հաղթող թիմերից յուրաքանչյուրը  կստանա շուրջ 7 /յոթ/ մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ) ֆինանսավորում։ Ֆինանսավորումից բացի հաղթողների հետ նաև կաշխատեն փորձառու մենթորներ ու փորձագետներ։

 

 

Հաղթողի ընտրության կարգը

Տեղական ու միջազգային փորձագետներից կազմված գնահատող հանձնաժողովը կգնահատի հայտերը՝ հիմնվելով հետևյալ չափորոշիչների վրա․

  • Ազդեցությունը համապատասխան գիտության վրա,
  • Գիտական ու գործնական օգտակարությունը,
  • Թիմի անդամների միջազգային հրապարակումները, մեջբերումներն ու հղումները նրանց աշխատանքներին։ 

 

Ինչպես դիմել

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն սույն Առցանց հայտադիմումը անգլերենով և կցեն թիմի անդամների անգլերեն ինքնակենսագրությունները։

 

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը`  

2019թ-ի հոկտեմբերի 27-ը (ներառյալ)։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ