Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Capture the Flag մրցույթի հաղթողները հայտնի են

06.02.2017


Capture the Flag համակարգչային անվտանգության մրցույթի հաղթողները հայտնի են


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), 1guard Security ընկերության և Մայքրոսոֆթ Հայաստանի ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրականություն դարձավ Capture the Flag համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթը: Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, համախմբել ոլորտի մասնագետներին, ստեղծել համապատասխան համայնք: 

 


Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 120 անհատ, որոնցից մրցույթի ընթացքում կազմվեց 28 թիմ: Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է կոտրեին իրենց տրամադրված սերվերները, ծառայությունները, կայքերն ու ծրագրերը և հավաքեին համապատասխան միավորներ:


Մրցույթում հաղթող ճանաչվեց 3 թիմ: Առաջին հորիզոնականում է HamBalls թիմը՝ հավաքելով 11400 միավոր: Երկրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացնող թիմը՝ 11200 միավորով, իսկ երրորդ հորիզոնականի թիմը՝ vir00s-ը, հավաքել է 9150 միավոր: Բոլոր թիմերի միավորները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://platform.ctf.1gsecurity.com/scoreboard: 

Մրցույթի հաղթող թիմերն արժանացել են համակարգչային անվտանգությանն առնչվող և իրենց հետագա զարգացմանը նպաստող մրցանակների: 


Նախատեղվում է, որ մրցույթը կունենա շարունակական բնույթ և տարեկան կանցկացնի 2-3 անգամ: Մրցույթի աջակիցներն էին Մոնիտիս, Մետրոնոմ ընկերությունները և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ