Ընթացիկ Նորություններ

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025-2

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Capture the Flag մրցույթի հաղթողները հայտնի են

06.02.2017


Capture the Flag համակարգչային անվտանգության մրցույթի հաղթողները հայտնի են


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), 1guard Security ընկերության և Մայքրոսոֆթ Հայաստանի ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրականություն դարձավ Capture the Flag համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթը: Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, համախմբել ոլորտի մասնագետներին, ստեղծել համապատասխան համայնք: 

 


Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 120 անհատ, որոնցից մրցույթի ընթացքում կազմվեց 28 թիմ: Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է կոտրեին իրենց տրամադրված սերվերները, ծառայությունները, կայքերն ու ծրագրերը և հավաքեին համապատասխան միավորներ:


Մրցույթում հաղթող ճանաչվեց 3 թիմ: Առաջին հորիզոնականում է HamBalls թիմը՝ հավաքելով 11400 միավոր: Երկրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացնող թիմը՝ 11200 միավորով, իսկ երրորդ հորիզոնականի թիմը՝ vir00s-ը, հավաքել է 9150 միավոր: Բոլոր թիմերի միավորները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://platform.ctf.1gsecurity.com/scoreboard

Մրցույթի հաղթող թիմերն արժանացել են համակարգչային անվտանգությանն առնչվող և իրենց հետագա զարգացմանը նպաստող մրցանակների: 


Նախատեղվում է, որ մրցույթը կունենա շարունակական բնույթ և տարեկան կանցկացնի 2-3 անգամ: Մրցույթի աջակիցներն էին Մոնիտիս, Մետրոնոմ ընկերությունները և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ