Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Արհեստական բանականությունը շախմատի աշխարհում

24.06.2015

Արհեստական բանականությունը շախմատի աշխարհում


Հայաստանում Նորարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամն իրականացնում են իր տեսակի մեջ յուրահատուկ սեմինար՝ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ և ‹‹Շախմատային սուբյեկտիվ հասկացությունների մաթեմատիկական մոդելավորման›› մասին։ Սեմինարը կվարի անվանի  մասնագետ Վաչագան Վահրադյանը, ով նեյրոնային ցանցերի մոդելավորման, մաթեմատիկական կիրառության և կենսաէլեկտրական ազդանշանների մասին բազմաթիվ հետազոտությունների հեղինակ է։
Սեմինարի ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Դասընթացի մանրամասն նկարագիրը կարող եք տեսնել` հետևելով այս հղմանը.
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ կայքում http://goo.gl/529Vls  մինչև ս./թ. հունիսի 27-ը։ 
Հաշվի առնելով, որ մասնակիցների քանակը սահմանափակ է, ընտրությունը կկատարվի առաջին դիմողի սկզբունքով։ Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք +(374 11) 219 700։ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ