Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ

04.08.2015

Հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ


Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «ԱՄՆ-ում Հայաստանի ՏՏ ներկայացուցիչ» թիվ EIC-2.3.1-C-4 առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 
Այս առաջադրանքի նպատակն է աջակցել ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնությանը, այն է ուղիղ կապ հաստատել համաշխարհային խոշորագույն տեխնոլոգիական կենտրոնի հետ և խթանել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմումը` Սիլիկոնյան հովտում ներկայության, ակտիվ խթանման և խորհրդատվության մատուցման պայմաններում աքսելերացիայի և ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով:
Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները`

  • Հետազոտել համագործակցության հնարավորությունները և կապեր հաստատել ներդրումների խթանման, աքսելերացիայի և բիզնեսի զարգացման գործառույթներ իրականացնող գործակալությունների,  Angel և վենչուրային հիմնադրամների հետ,  
  • Օգնել ՁԻՀ-ին հայկական սկսնակ/գործող ՏՏ ընկերությունների ընտրության հարցում,
  • Իդենտիֆիկացնել ԱՄՆ-ում խորհրդատուների /մենթորների/ ՝ հայկական սկսնակ ընկերություններին ընկերության/պրոդուկտի առաջխաղացման ռազմավարության մշակման, ինպես նաեւ մարքեթինգային ծրագրերի և ներկայացուցչական նյութերի պատրաստման հարցում աջակցություն տրամադրելու համար,
  • Իդենտիֆիկացնել ԱՄՆ-ում աքսելերացիայի ծրագրեր և ներդրողներ (Angel և վենչուրային) և ներկայացնել հայական ընկերությունները և նրանց պրոդուկտները/լուծումները,
  • Աջակցել հայկական ընկերություններին՝ աքսելերացիայի ծրագրերի, Angel ներդրողների և վենչուրային հիմնադրամներին դիմելու գործընթացին: 
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել ԱՄՆ-ում իրավաբանական և բիզնես խորհրդատվություն,
  • Կազմակերպել հայկական սկսնակ/գործող ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների` ԱՄՆ այցելությունները` ծառայությունների տրամադրման, ներդրողների/հնարավոր գործընկերների հետ հանդիպումների և հատուկ ներկայացման միջոցառումների համակարգման միջոցով:

Խորհրդատվական ընկերությունը կիրականացնի նաև հետևյալ գործառույթները՝

  • Բարձրացնել ԱՄՆ-ում հայկական ՏՏ ոլորտի վերաբերյալ իրազեկության մակարդակը` ա/ բիզնես համայնքի միջոցառումներին մասնակցելու միջոցով, բ/ շնորհանդեսների/հատուկ միջոցառումների կազմակերպման միջոցով; 
  • Աջակցություն տրամադրել 2016թ. մայիսին ԱՄՆ-ում կայանալիք ԱրմԹեք 2016-ի կազմակերպման հարցերում;
  • Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. դեկտեմբերից 6 ամսվա ընթացքում:

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին`

  • Նվազագույնը 5 տարվա գործունեություն ՏՏ/բարձր տեխնոլոգիաների ոլորտում, 
  • Գրանցված փորձ ՏՏ արտադրանքի և ծառայությունների վաճառքի ոլորտում, ցանկալի է թիրախային ԱՄՆ շուկայում, 
  • Անհրաժեշտ ենթակառուցվածքի և կարողությունների առկայություն, ինչպիսիք են գրասենյակային հարմարություններ, մասնագետներ և փորձագետներ,
  • Տեղական գործընկերոջ առկայություն՝ Հայաստանում իրականացման աշխատանքի կատարման համար,
  • Լայն կապեր ՏՏ աքսելերացիայի, բիզնեսի զարգացման և ներդրումային գործակալությունների շրջանում,
  • Վերազգային կազմակերպությունների հետ շփման/համագործակցության փորձը առավելություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 18-ը, ժամը 18:00 տեղական ժամանակով ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլն) ստորև նշված հասցեով:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:
ՀՀ Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Տիգրամ Մեծի փողոց 4

Հեռախոս. (374 11) 910 581, 910 590

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ