Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Ծրագրի Ղեկավար

 

Ծրագրի Ղեկավար


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է ինքնատիպ և ակտիվ ծրագրի ղեկավարի՝ աշխատանքային յուրահատուկ մոտեցումներով, մշակման և ղեկավարման ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմի և պարտաճանաչության դրսևորմամբ։

 

Ծրագրի ղեկավարի դերը ներառում է բազմաթիվ գործողություններ՝ պլանավորել և սահմանել ծրագրի մշակումը, կազմակերպել և կոորդինացնել թիմային առաջադրանքները, բյուջեի մշակում, շահառուների կառավարում, հաշվետվություններ վերահսկում և ապահովում։

 

Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

 

Եթե դուք ստեղծարար անձնավորություն եք, ով կարող է առաջխաղացման նոր ուղիներ  մշակել, հաղթահարելով ամենօրյա մարտահրավերները, միացեք մեր թիմին՝ ուղարկելով ձեր ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]​։

 

Նամակի վերնագրում նշեք՝ “Ծրագրի Ղեկավար”։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ