Ընթացիկ Նորություններ

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025-2

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը փնտրում է Գնումների մասնագետ։

 

 

Աշխատանքային պարտականությունները՝

  • Գործընկեր և դոնոր (Համաշխարհային բանկ, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ և այլ) կազմակերպությունների գնումների ուղեցույցերի և ՀՀ օրենսդրությանը համապատասխան մասնակցել կազմակերպության գնումների ընթացակարգերի մշակման և/կամ վերանայման գործընթացներին և ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես՝ գնումների ներքին ընթացակարգերի, մեթոդների և գործընթացների վերաբերյալ, 
  • Ապահովել ՁԻՀ-ի կողմից իրականացվող և/կամ համակարգվող ծրագրերի ներքո գնումների ընթացակարգերի կազմակերպումը՝ տարբեր գործընկերի և/կամ դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան,
  • Պատրաստել և/կամ վերանայել մրցութային փաստաթղթերը՝ հայտարարությունից մինչև գնահատման փուլ, կազմակերպել մրցութային ընթացակարգերը, աջակցել խորհրդատուների/կապալառուների հետ պայմանագրերին առնչվող բանակցությունների վարմանը և պատրաստել պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր, 
  • Ուղղորդել հայտերի գնահատման և խորհրդատուների ընտրության հանձնաժողովներին՝ գործընկեր/դոնոր կազմակերպությունների գնումների ուղեցույցերին համապատասխան իրականացնելու հայտերի/առաջարկների մշակումն ու գնահատումը,
  • Համագործակցել է գործընկեր/դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգի պատասխանատուների հետ և ապահովել ՁԻՀ ծրագրերի ղեկավարների և թիմի համապատասխան այլ անդամների տեղեկացվածությունը գործընթացներին։

 

Անհրաժեշտ հմտությունները՝

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1-2 տարվա համապատասխան փորձառություն,
  • Գործող ընթացակարգերի տիրապետում և/կամ արագ յուրացման ունակություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։ 

 

Դրույքաչափը՝

 

Կարող է լինել ինչպես կես դրույք (50% ծանրաբեռնվածություն), այնպես էլ ամբողջ դրույք։

 

 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը [email protected] հասցեին՝ վերնագրում նշելով «Procurement Specialist»:

 

 

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի նոյեմբերի 20-ը (ներառյալ)։

 

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ