Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

PMI ինկուբացիոն ծրագիր 2020

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Ինկուբացիոն Ծրագրի մեկնարկը հետևյալ երեք ուղղություններով՝ Բիոմիմիկրիա (կենսանմանակում), Ծրագրային ապահովման գործիքներ, Զգայական ինժեներություն։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել և խրախուսել այն թիմերին և կազմակերպություններին, որոնք աշխատում են կենսաբանական լուծումների, ծրագրային նորարարությունների, տարբեր գործընթացների ինժեներական լուծումների մշակման ուղղությամբ։

 

2020թ-ի դեկտեմբերին՝ Ծրագրի Նախաինկուբացիոն փուլի ընթացքում, թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր սեմինարների, աշխատելու ոլորտի մասնագետների և մենթորների հետ, ստանալու նոր գիտելիք և փորձառություն՝ կատարելագործելով և հստակեցնելով իրենց գաղափարները։ Տարվա վերջին` գաղափարների ներկայացման (pitching) միջոցառման արդյունքներով կընտրվեն լավագույն թիմերը, որոնք կներգրավվեն  Ծրագրի հաջորդ փուլին՝ շարունակելով աշխատել և իրենց ծրագրի շրջանակում ստեղծել նախատիպեր, վերլուծել իրագործելիության հնարավորությունները։ Լավագույն հայեցակարգերը ներկայացրած թիմերը կարող են ստանալ  ֆինանսավորում՝ իրենց գաղափարը իրականություն դարձնելու համար։

 

Ծրագրի շրջանակում թիմերից ակնկալվում են լուծումներ, որոնք առնչվում են (բայց չեն սահմանափակվում) հետևյալ մարտահրավերներին՝

 

Բիոմիմիկրիա

(կենսանմանակում)

Ծրագրային ապահովման գործիքներ

Զգայական ինժեներություն

  • Խելացի ամուր նյութերի մշակում
  • Ցածր ջերմաստիճանային աէրոզոլ
  • Էներգիայի պահեստավորման նոր լուծումներ
  • Դեղերի տեղափոխման համակարգեր (պատիճավորում, փոխադրում, կենսակերամիկա, խելացի բաշխում և այլն)
  • Թեթև, ամուր համակցված նյութերի մշակում
  • Ջերմաստիճանային /խոնավության/UV/EM կայուն նյութերի ստեղծում
  • Էլեկտրամագնիսական ճառագայթները կլանող նյութեր
  • Խելացի որոնման համակարգերի և ալգորիթմների մշակում
  • Վերլուծական ալգորիթմների մշակում
  • Որոշումների ծառի գործիքների մշակում
  • Գիտելիքի կազմակերպման, կառավարման և համագործակցության ապահովման գործիքների մշակում
  • Պայմանագրերի ավտոմատացման և հոսքերի կառավարման գործիքներ (կարող են լինել blockchain-ի լուծումով)
  • Գաղտնի բովանդակության կառավարմամբ հաղորդակցման գործիքների մշակում
  • Ուղեղի խթանում` տեսողական, լսողական, հոտառական, համային և շոշափելիքի զգայարանների  ընկալիչների միջոցով
  • Բոլորը մեկում բազմաֆունկցինալ սենսորների մշակում
  • Նոր սենսորների կառուցվածքային մոդելներ
  • Մեկ/բազմաթիվ զգայարանի/ների արհեստական սինթեզ
  • Զգայական փորձառության քանակական և որակական մաթմոդելավորում
  • Հոտառության և համի զգացումի կենսաբանական պրոցեսների մաթմոդելավորում

 

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի համալսարանների, գիտական ինստիտուտների և Բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետազոտողներից և Բարձր տեխնոլոգիական մասնագետներից կազմված թիմերը։

Խորհուրդ է տրվում թիմերում ընդգրկել 3-4 անդամ, ովքեր ունեն մեծ փորձառություն և կարողություններ՝ Ծրագրի գերակա ուղղություններից որևէ մեկում նախագիծ ստեղծելու և մշակելու համար։ Թիմի անդամների ցանկալի (ոչ պարտադիր) մասնագիտացումները ներառում են՝ Մաթեմատիկան, Քիմիան, Նյութագիտությունը, Կենսաբանությունը, Ինժեներությունը, Նորարարությունների և տեխնոլոգիաների կառավարումը, Ֆիզիկան և այլն։ Թիմերում կարող են ընդգրկվել աշխատողներ և ուսանողներ, ովքեր պատրաստ են իրենց նախագծի իրականացմանը տրամադրել անհրաժեշտ ժամանակ։ Թիմի կազմում գիտական կոչումներ և փորձառություն ունեցող անդամների ընդգրկումը խրախուսվում է։ Թիմի ղեկավարը լինելու է հաղորդակցության ապահովման հիմնական օղակը։

 

Ակնկալվող արդյունքներ

Նախաինկուբացիոն փուլի ընթացքում բոլոր թիմերը կստանան անհրաժեշտ միջոցներ (աշխատանքային տարածք, լաբորատոր սարքավորումներ, նյութեր, հասանելիություն փորձագետների)՝ Գաղափարների ներկայացումից (pitching) առաջ իրենց գաղափարի հայեցակարգը վերջնականցնելու և կենսունակությունը գնահատելու նպատակով։ Նախաինկուբացիայի արդյունքում ակնկալվում է թիմերի գաղափարների հաստատում և նախագծերի նկարագրության հստակեցում (գիտական հետազոտության ծրագիր, նախատիպի զարգացման ծրագիր, ծրագրային գործիքների կառուցվածքի ծրագիր)՝ հետագա փուլերի  համար։

 

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ ներառելով հղումներ, որտեղ ներկայացվում են.

  • Գաղափարի հայեցակարգը (խնդիրներ, լուծում, արդիականություն, նորարարություն, մեթոդաբանություն, ազդեցություն և այլն)
  • Թիմը  (CV, տեսահոլովակ, պաստառ, պորտֆոլիո, հրապարակումներ և այլն)

Հայտատուներն ազատ են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ձևաչափը ընտրելու հարցում։

Ստեղծագործ և կաղապարներից դուրս մոտեցումները ողջունելի են։

 

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. դեկտեմբերի 9-ը, ժ. 23։59  (Երևանի ժամանակով)։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արփինե Դավթյան

Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ