Ընթացիկ Նորություններ

Գիտական ծրագրի օգնական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք փնտրում ենք նախաձեռնող և մանրուքների նկատմամբ ուշադիր անհատի, որը կմիանա մեր թիմին որպես ՁԻՀ Գիտական ինկուբատորում Գիտական ծրագրի օգնական:


Այս դերում Դուք էական աջակցություն կցուցաբերեք գիտահետազոտական նախագծերի պլանավորման, համակարգման և իրականացման գործում: Ձեր ուժեղ վերլուծական մտածողությունը, բնագիտական գիտելիքները, սոցիալական և հաղորդակցման գերազանց հմտությունները և անգլերենի իմացությունը վճռորոշ նշանակություն կունենան գիտական նախագծերի անխափան գործունեության և հաջողության ապահովման համար:

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ

Աշխատանքի հայտարարություն

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով Ադմինիստրատիվ օգնական՝ կազմակերպության գրասենյակի գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

 

Հայտերն ընդունվում են մինչև 2024թ-ի հունվարի 25-ը (ներառյալ)։

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2020

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտուրայի ուսանողները հրավիրվում են դիմելու Ասպիրանտների աջակցության 2020 թվականի ծրագրին՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքը։ Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ-ում երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018 թվականից արդեն 10 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 20 ասպիրանտ օգտվել է ծրագրից՝ գրանցելով էական առաջընթաց և հաջողություններ իրենց հետազոտություններում։

 

Այս տարի Ասպիրանտների աջակցության ծրագիրը նվիրվում է ականավոր երիտասարդ գիտնական Հրայր Ազիզբեկյանի հիշատակին, ով գիտության և հետազոտությունների առաջամարտիկներից էր։ Հույս ունենք, որ այս ծրագիրը ևս մեկ քայլ կլինի Հայաստանում ուժեղ գիտական էկոհամակարգի զարգացման իր տեսլականը կյանքի կոչելու ճանապարհին։ 

 

Ոլորտներ

Ծրագիրը թիրախավորում է գիտական և հետազոտական նախագծերի հայտերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝  Մաթ․ մոդելավորում, Սիմուլյացիայի մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի և փորձարկումերի նախագծում, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում, Արհեստական բանականություն։

Առաջնահերթությունը կտրվի այն հայտերին, որոնք թիրախավորում են հատկապես Հավելված 1-ում նշված ուղղությունները ։  

 

Ովքե՞ր կարող են դիմել

Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Լինել ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկում ընդունված կամ սովորող ասպիրանտ,
  • Ներկայացնել հետազոտական աշխատանք, որը վերաբերում է վերը նշված ոլորտներին։

Նախընտրական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց հետազոտական նախագիծը ներկայացնելու նպատակով։

 

Առավելություններ

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 ասպիրանտները կստանան ֆինանսավորում՝ ամսական 362,490 ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները)։ Ֆինանսավորումը կտրամադրվի առավելագույնը 12 ամիս՝ առաջընթացի գնահատման հիման վրա, որը կկատարվի 4 ամիսը մեկ։

 

Ծրագրով ընտրված ասպիրանտները նաև հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

 

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Ասպիրանտի և գիտական ղեկավարի ինքնակենսագրությունները (CV)
  • Գիտական ղեկավարից աջակցության նամակ,
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝ համաձայն Հավելված 2 -ում նշված կառուցվածքի:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. սեպտեմբերի 7-ը, ժ. 23։59։

 

 

Նշում՝ Տեղեկացնում ենք, որ հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google հաշիվ:

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում՝

Կոնտակտային անձ՝ Արթուր Փոքրիկյան

Հեռ.՝ +374 11 219797 ; Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ