Ընթացիկ Նորություններ

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2022

Միջազգային հայտերի ընդունման հայտարարություն
Ասպիրանտների աջակցության ծրագիր 2022

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանյան և արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներին դիմելու Ասպիրանտների աջակցության 2022 թվականի ծրագրին: Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2022

Միջազգային հայտերի ընդունման հայտարարություն
Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2022թ.

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանի և արտերկրի առաջատար հետազոտական ինստիտուտների, բուհերի և ընկերությունների հետազոտական թիմերին ներկայացնելու իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին, որն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ներքոհիշյալ գիտական ուղղություններում։ 

Գրասենյակային տարածքների և ենթակառուցվածքների պատասխանատու

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղակայված իր գրասենյակային տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների անխափան գործունեության ապահովման պատասխանատու:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • ՁԻՀ-ի և ՁԻՀ կողմից համակարգվող կենտրոնների (Երևան, Գյումրի, Վանաձոր) բնականոն գործունեության ապահովման նպատակով գրասենյակային տարածքների/շենքերի, հարակից տարածքների, գույքի, սարքավորումների, ֆիզիկական ենթակառուցվածքների ընթացիկ սպասարկման աշխատանքների կազմակերպում և ապահովում, ըստ անհրաժեշտության՝ վերանորոգման աշխատանքների նախաձեռնում և կազմակերպում,
  • առկա կենցաղային խնդիրների բացահայտում և արագ լուծումների ապահովում,
  • գրասենյակային տարածքներին, ներառյալ՝ ֆիզիկական ենթակառուցվածքներին առնչվող արտապատվիրված ծառայությունների մատուցման ընթացքի մշտադիտարկում, գործառույթների կանոնակարգում, աշխատակազմից և շահառուներից առկա խնդիրների կամ բացթողումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և դրանց շտկման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում,
  • հիմնական միջոցների հաշվառում և շարժի կոորդինացում, գույքագրման գործընթացի կազմակերպում և կոորդինացում,
  • պահեստ(ներ)ի կառավարում, պահեստի շարժի պարբերական ճշգրտում,
  • Իր գործառույթներին առնչվող նյութերի, ապրանքների, մասնագիտական և/կամ այլ ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի ուսումնասիրում, գին/որակ հարաբերակցությամբ լավագույն առաջարկների ներկայացում, պատվերների ժամանակին ձևակերպում՝ ներքին ընթացակարգերին համապատասխան։
  • Իր գործառույթների իրականացման ընթացքում բացահայտված և անհաղթահարելի խնդիրների մասին հրատապ տեղեկացում ՁԻՀ-ի և/կամ տվյալ կենտրոնի/ծրագրի ղեկավարին։

 

 

Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝

  • Գրասենյակային տարածքների/ենթակառուցվածքների համակարգման և/կամ համանման գործունեության փորձառություն,
  • Գրասենյակային, շենքային և հարակից տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հմտությունների տիրապետում,
  • Իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, նյութերի, պարագաների և ծառայությունների շուկայի իմացություն,
  • Շինարարական աշխատանքների համակարգման ունակությունները և տեղեկացվածությունը կդիտարկվեն որպես առավելություն,
  • Համակարգչային տարրական գիտելիքներ /առնվազն՝ MS Word, MS Excel/
  • Բարձրագույն կրթությունը և անգլերենի իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն։

 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը [email protected] հասցեին՝ վերնագրի մեջ նշելով «Office Manager»:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի դեկտեմբերի 15-ը (ներառյալ)։





Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ