Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Նոր հնարավորություն ՏՏ ոլորտի մասնագետների համար

20.10.2015

Նոր հնարավորություն ՏՏ ոլորտի մասնագետների համար  


Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը միացել է Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցին՝ առաջարկելով հասանելի և ապահով սերտիֆիկացիոն թեստավորում:


Pearson VUE-ն համակարգչի միջոցով հանձնվող քննությունների անցկացման ոլորտում առաջատար ընկերություն է, որը հնարավորություն է ընձեռում ՏՏ մասնագետներին միջազգային առաջատար ծրագրային ապահովման մշակողների հավատարմագրման քննություններ հանձնել:


Pearson VUE-ն յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում լիցենզավորման, սերտիֆիկացման, ակադեմիական ընդունելության, կարգավորման և կառավարման թեսթավորման ծառայության շուկաներում սպասարկում է միլիոնավոր հաճախորդների: Այն համարվում է աշխարհի առաջատար թեսթային կենտրոնը՝ ունենալով մոտավորապես 5000 կենտրոններ 180 երկրներում: 


Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արագ զարգացումն ուղեկցվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկի աճով: Նման ձևաչափով միջազգային ավելի քան 450 բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների (Cisco, CompTIA, EMC, HP, LPI, Oracle, VMware և այլն) հավատարմագրեր ստանալը ՏՏ ոլորտի հայ մասնագետների համար նոր հնարավորություններ կընձեռի աշխատանքային կարիերայում: 


Նշենք, որ Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրը, որն իրականացվում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (Հայաստան) և C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի Պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ զանազան թիրախային խմբերի համար:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ