Ընթացիկ Նորություններ

«ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԴՐՈՇԻՆ» խորագրով մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԴՐՈՇԻՆ» խորագրով մրցույթի

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Դրոշի հավատարմության խոստման մրցույթ:

Մրցույթի նպատակն է՝ հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում հնչեղություն հաղորդել  պետականության խորհրդանիշների կարևորությանը։

NVIDIA «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

NVIDIA DLI-ը և ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթացին։

Շարունակվում են խրախուսվել ինովացիոն գաղափարներ

25.03.2015


Շարունակվում են խրախուսվել ինովացիոն գաղափարներն ու տեխնոլոգիանական նոր ընկերությունների հիմնումը


Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, խրախուսում է ինովացիոն գաղափարների կյանքի կոչումն ու նպաստում տեխնոլոգիական ոլորտի նոր ընկերությունների ստեղծմանը: Այս նպատակով մարտի 23-24-ը կազմակերպվել էր համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթ, որի ընթացքում 12 տեխնոլոգիական նախագծեր հաղթող ճանաչվեցին: 


«Գաղափարները, որոնք հաղթում են, իրենց կիրառությունը դեռ կստանան: Դա որոշակի գործընթաց է ենթադրում` կազմակերպության ստեղծում , փորձառական նմուշի ձևավորում, այնուհետև սերիական արտադրություն: Ավելորդ չեմ համարի ասել, որ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության մասին օրենսդարական փաթեթը, համաձայն որի` նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ: Դա շատ շահավետ է այս գաղափարների հաղթողների համար, քանի որ նրանք հայտնվում են արտոնյալ դաշտում և ավելի հեշտացված ռեժիմով կարող են իրականացնել իրենց գործունեությունը»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը` իր գոհունակությունը հայտնելով առ այն, որ տարեցտարի նկատվում է մրցույթների մասնակիցների թվաքանակի աճ:


«Որպես տեխնոլոգիական ոլորտի բիզնես ինկուբատոր՝ մեր նպատակն է Հայաստանում ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, նպաստել տեխնոլոգիական ոլորտի ընեկրությունների ստեղծմանը, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները: Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը մեր նպատակներն իրականացնելու միջոցներից մեկն է, որի արդյունքում ստեղծվում են նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերություններ ամբողջ Հայաստանում»,-նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 


«Հայաստանն ունի հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեծ ներուժ: Գրեթե յուրաքանչյուր ոք Հայաստանում ունի ինովացիոն գաղափար ու նախագիծ, ինչը շատ ուրախալի է», - հայտնեց Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ մասնագետ Սանդրա Սարջենտը:


Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթում հաղթող ճանաչվեց 7 նախագիծ, դրանք են՝ «Վանդելիոն», «ՋիՋիՏաքսի», «Մայ դեյ եթ հոմ», «Փեննի», «Ֆլաքսթոն», «Մոբայլ Քլասռում» և «ԷկոԹեքնոլոջիս»:


Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 4 հաղթող նախագծերն են «Ֆամբոքս», «Բրիք Էվոլյուշն», «Մուվի Թրիփ» և «ԷկոՍնեպ»: Իսկ Վանաձորի համաֆինանսավորվող մրցույթում հաղթող ճանաչվեց մեկ նախագիծ՝ «Ի-Վոկա նախագիծ»:  Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը` 85 տոկոս:


Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է: Մրցութային 2-րդ փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 55 ընկերություններ և թիմեր, որոնցից 39-ը գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:


Ներկայումս հայտարարված է նաև մրցույթի 3-րդ փուլը և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև ապրիլի 17-ը:




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ